Ընտրություններից հետո հայկական Facebook-ը նարնջագույն էր դարձել, իսկ ամերիկյանը՝ կարմրել: Չէ, Սբ. Զատիկը կապ չունի այստեղ:
Երևի մարդ էակն այդպես է ստեղծված, որ միշտ մի բանից պիտի բողոքի, մի բան պահանջի կամ հեղափոխություն ուզի: Արդեն կախված զարգացվածության աստիճանից կամ թե Մասլոյի բուրգի որ հատվածում է գտնվում, մարդ կամ ժողովուրդը սկսում է ըստ այդմ իր պահանջները ներկայացնել:
Սրանից հետևություն, որ Հայաստանում նույնասեռականների մասին անգամ խոսելը կարող է կյանքի համար վտանգավոր լինել, իսկ ԱՄՆ-ում մարդիկ պահանջում են ամուսնության թույլտվություն:
Մարտի 26-ին Human Rights Campaign-ը կոչ արեց փոխել profile նկարները հավասար սիրո խորհրդանիշներով.
Անգամ Times ամսագիրն է թրենդի մեջ.
Նյութի աղբյուր՝ http://siranush-inspirations.blogspot.com/2013/03/facebook.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել










