

PAN-ը պատմում է, թե ով ինչքան թոշակ է ստանում Հայաստանում ու հարևան երկրներում:
Միջին ու բազային կենսաթոշակը
2016 թվականին Հայաստանում կենսաթոշակի միջին չափը կազմել է 40.397 ՀՀ դրամ ($85): Համեմատության համար նշենք, որ 2015 թվականին ցուցանիշը կազմել էր 40.441 ՀՀ դրամ:
Կենսաթոշակի հաշվարկումն այժմ կատարվում է այսպես՝ 16.000 դրամ բազային՝ նվազագույն կենսաթոշակ, որին ավելանում է 800-ական դրամ՝ առաջին 10 տարվա ստաժի համար և 500-ական դրամ՝ հետագա տարիների ստաժի:
Նախագահական կենսաթոշակը
2017-ի պետբյուջեի համաձայն, անհատական կենսաթոշակ են ստանում ՀՀ նախկին 2 նախագահները՝ Ռոբերտ Քոչարյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանը, ինչպես նաև նախկին 92պատգամավոր:
Նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանը ստանում են կենսաթոշակ գործող նախագահի աշխատավարձի 70%-ի չափով՝ 924.000 դրամ: