www.psyhelp.am և www.psyarmenia.com -ից
Մի Վարպետի հարցրին.
— Ի՞նչ էիք անում մինչ այն, երբ դարձաք Լուսավորյալ:
Նա պատասխանեց.
— Սովորաբար, ես փայտ էի կոտրում և ջրհորից ջուր բերում:
Հետո նրան հարցրին.
— Իսկ հիմա, որ Լուսավորյալ եք դարձել, ինչո՞վ եք զբաղվում:
Նա պատասխանեց.
— Էլ ի՞նչ կարող եմ անել: Ես փայտ եմ կոտրում և ջրհորից ջուր բերում:
Հարցնողը բնականաբար ընկավ թյուրիմացության մեջ: Նա հարցրեց.
— Եվ ինչու՞մ է տարբերությունը: Նախկան Լուսավորյալ դառնալը և հետո Դուք նույն բանն եք անում: Այդ դեպքում ինչու՞մ է տարբերությունը:
Վարպետը ծիծաղեց ու ասաց.
— Տարբերությունը մեծ է: Առաջ ես ստիպված էի դա անել, իսկ հիմա այդ ամենը տեղի է ունենում բնականաբար: Առաջ ես պիտի ճիգեր գործածեի՝ նախքան Լուսավորյալ դառնալը այդ ամենը պարտականություն էր, ինչը ես ստիպված էի կատարել առանց սեփական ցանկության՝ ստիպելով ինքս ինձ: Ես դա անում էի, որովհետև ինձ հրամայել էին դա անել. իմ ուսուցիչը ինձ հանձնարարել էր փայտ կոտրել, ու այդ պատճառով էլ ես կոտրում էի: Հոգու խորքում ես չարանում էի, սակայն արտաքուստ դա ցույց չէի տալիս: Հիմա ես ուղղակի փայտ եմ կոտրում, որովհետև հասկանում եմ այդ գործողության հետ կապված գեղեցկությունը և ուրախությունը: Ես ջրհորից ջուր եմ բերում, որովհետև այն անհրաժեշտ է: Ու դա ինձ համար այլևս պարտականություն չէ, այլ իմ սերն է: Ես սիրում եմ Ծերունի ուսուցչիս: Ցրտում է, ձմեռն արդեն մոտ է և մեզ փայտ է պետք լինելու: Ուսուցիչս օրեցօր ծերանում է, և նրան տաքությունն հիմա ավելի է անհրաժեշտ: Պետք է լավ տաքացնել նրա կացարանը: Այ այդ սիրուց էլ դրդված ես փայտ եմ կոտրում: Եվ նույն սիրուց ելնելով՝ ջուր կրում: Հիմա մի մեծ տարբերություն կա: Չկա դիմադրություն, չկա ալարկոտություն ու անհավեսություն: Ես ուղղակի արձագանքում եմ պահին և ընթացիկ անհրաժեշտությանը:
Մայքլ Պարկես «Կարապների արքան»