Լևոն Արոնյանը պարտվում է և նահանջում 3-րդ հորիզոնական. Հավակնորդների մրցաշարՀայաստանի թիվ մեկ գրոսմայստեր Լևոն Արոնյանը երկրորդ պարտությունը կրեց աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարում: 11-րդ տուրում Լևոնը սևերով զիջեց ռուս Պյոտր Սվիդլերին և մրցաշարային աղյուսակում նահանջեց 3-րդ հորիզոնական:

Երկրորդ տեղ բարձրացավ աշխարհի նախկին չեմպիոն Վլադիմիր Կրամնիկը, ով այս տուրում սպիտակ խաղաքարերով պարտության մատնեց ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովին:

Միանձնյա առաջատարը նորվեգացի Մագնուս Կարլսենն է, ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակի առաջատարը 11-րդ տուրում միավորը կիսեց Ալեքսանդր Գրիշչուկի հետ: Ոչ ոքի ավարտվեց նաև Վասիլի Իվանչուկ – Բորիս Գելֆանդ պարտիան:

11-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակն ունի հետևյալ տեսքը.

1. Կարլսեն 7.5
2. Կրամնիկ 7.0
3. Արոնյան 6.5
4. Սվիդլեր 5.5
5. Գրիշչուկ 5.0
6. Գելֆանդ 5.0
7. Իվանչուկ 4.0
8. Ռաջաբով 3.5
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել