Картинки по запросу վահան մարտիրոսյանՎահան Մարտիրոսյանի էպոպեայից կարելի է մեր հանրությանը հավաքական բնութագիր տալ՝ դյուրահավատ:

Անկեղծ ասած՝ զարմացած եմ մարտիրոսյանական ապաշխարանքի արձագանքներից. զարմացած են, ոգևորված են, բարկացած են և հավատում են...

Հավատում են, որ Մարտիրոսյանն իսկապես զղջացել է և անկեղծ կոչով է հանդես գալիս: Այս անձնավորության վարքի հետ կապված ունեմ լրիվ այլ մոտեցում:

Վահան Մարտիրոսյանը շարունակում է իր ազգադավաճան քայլը: Նման կոչով հանդես գալով՝ Մարտիրոսյանն աշխարհին Ադրբեջանում խոսքի ազատության, ազատ կամարտահայտման մասին մեսիջներ է ուղարկում: Իբրև թե մի անձնավորություն, որ այդքան մոտ գտնվելով ադրբեջանական իշխանական շրջանակներին, լինելով հատուկ ծառայությունների կազմակերպած նախաձեռնության ակունքներում, իբրև թե բացահայտելով այդ նախաձեռնության իրական նպատակները՝ կարողանում է այդքան հանգիստ խոսել, արտահայտվել, «բացահայտել» ադրբեջանական կեղծիքն ու... ու հետո հանգիստ ապրել, թեկուզ այլ երկրում:

Կարող է մի բան չի՞ բավարարել Մարտիրոսյանին, հնարավոր է՝ մտածեք: Բոլորիս է հայտնի, որ մի լավ օգտագործվելուց հետո այդ անձնավորությանը շատ բաներ կսկսեն չբավարարել: Դրա հերթը կհասնի, բայց այդ ժամանակ մենք հանգիստ խոսող Վահան Մարիրոսյան չենք տեսնի, մենք ընդհանրապես Վահան Մարտիրոսյան չենք տեսնի՝ սպասելով, թե երբ պիտի հրապարակվի նրա հետ պատահած դժբախտ պատահարի մասին:

Իսկ այն, ինչ անում է այդ մարդը հիմա, սոսկ իր որդեգրած հայրենադավ քաղաքականության շարունակությունն է !!

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել