http://www.doctors.am/content/b/6a2c9014e129d201e6697d8ecd5a6a10.jpgՋրի օգտակարության մասին բոլորը գիտեն, սակայն մենք շարունակաբար մոռանում ենք այս բնական դեղամիջոցի կախարդական զորության մասին:

Սառույցի կտորներ

Սառեցրե՛ք սովորական ջուրը կամ երիցուկի թուրմը փոքրիկ կտորներով և ամեն առավոտ սրբե՛ք դեմքն ու պարանոցը: Սառույցը ոչ միայն թարմեցնում է մաշկը, այլ նաև դարձնում է այն էլաստիկ՝ դանդաղեցնելով ծերացումը:

Օրական երկու լիտր

Միշտ ձեռքի տակ ունեցե՛ք շշով ջուր և ժամանակ առ ժամանակ օրգանիզմը հեղուկով հագեցրե՛ք: Օրական պետք է խմել ամենաքիչը 1,5-2 լիտր ջուր. ապուրները, թեյը և սուրճը հաշիվ չեն:

Առավոտյան ցնցուղ

Առավոտյան սենյակային ջերմաստիճանի ջրով լոգանք ընդունե՛ք և աստիճանաբար սառեցրեք ջուրը: Եթե դուք տառապում եք վեգետատիվ խանգարումներով, այսպիսի ցնցուղը ձեզ համար փրկություն կարող է լինել:

Երեկոյան կոնտրաստային ցնցուղ

Երեկոյան կոնտրաստային ցնցուղ ընդունելով՝ ազատվե՛ք օրվա բացասական էներգիայից: Չափազանց տաք ցնցուղը նյարդային համակարգի վրա գրգռիչ ազդեցություն կարող է թողնել, իսկ կոնտրաստայինը կօգնի ավելի արագ քուն մտնել:

Բուժման կուրս

Եթե ունեք ստամոքսաղիքային տրակտի հիվանդություններ, մի՛ շտապեք հաբեր կուլ տալ: Խորհրդակցե՛ք ձեր բժշկի հետ բուժիչ ջուր խմելու վերաբերյալ:

Կոսմետիկ միջոց

Անխնամ մազե՞ր: Ցա՞ն մաշկի վրա: Այս խնդիրներից ազատվելու համար օգտագործե՛ք գազավորված ջուր: Օգտագործե՛ք գազավորված ջուրը մազերը ցայելու և լվանալու համար: Արդյունքը տեսանելի է արդեն մի քանի շաբաթից:

Աղբյուրը՝ Doctors.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել