Image result for it sphereԵրիտասարդների շրջանում մեծ հոսք եմ տեսնում դեպի IT ոլորտ։ Բազմաթիվ ծանոթներ ունեմ, որ սկսել են պարապմունքների գնալու համացանցով թեկուզ և տարրական, բայց առաջին քայլերն են անում գումար վաստակելու։ Իմ դիտարկմամբ՝ 40-ից բարձր տարիքի մարդիկ այս ոլորտում սկսում են ամսական 150-200հզ դրամ աշխատելուց, պրոֆեսիոնալներ չեն, բայց մեր երկրի համար վատ չի։ Կարծում եմ՝ վարչապետը ճիշտ կանի՝ ծրագրի մշակման հանձնարարական տա, որ որոշակի ոչ բարդ ծրագրային լեզուների կամ թեստավորման դասընթացներ կազմակերպեն հատկապես մարզերում։ 1000-ից 100-ը գոնե կսովորի ու իր գլուխը կպահի սեփական երկրում։ Մեր Պոլիտեխնիկի շրջանավարտները՝ թեկուզ և 40-50 տարեկան, բայց հաստատ կարող են միջին մակարդակի ծրագրեր յուրացնել։ Ապագան այստեղ է։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել