Աշխարհը լի է տարօրինակություններով: Ամեն մշակույթ ունի իր առանձնահատկություններն ու յուրօրինակ ավանդույթները: Օրինակ՝ հանդիպմանը շուտ գնալը մեզ մոտ դրական է գնահատվում, մինչդեռ Վենեսուելայում նշանակված ժամից շուտ գալը շատ վիրավորական է: Չինաստանում ուտելուց հետո բխկալը նշան է հյուրընկալողին, որ ուտելիքը համեղ էր, իսկ Ճապոնիայում սուպի համեղ լինելը ցույց են տալիս այն հնարավորինս աղմուկով ուտելով:

india food

Անկախ ամեն ինչից՝ պետք է որևէ երկիր գնալուց առաջ նախօրոք տեղեկանալ նրանց մոտ գործող էթիկայի կանոններին: Ահա այդպիսիններից մի քանիսը:

Աֆղանստան

Afghanistan

Այստեղ եթե հացը գետնին է ընկնում, ապա պետք է անմիջապես այն վերցնել ու համբուրել:

Կանադա

Canada

Կանադայում ցուցադրաբար ուշանալը շատ մոդայիկ է, մինչդեռ շուտ գալն այնքան էլ խրախուսելի չէ:

Չիլի

Chile

Չիլիում պարտադիր պետք է օգտագործել դանակ-պատառաքաղ: Ուտելիքին անգամ մատով դիպչելը անշնորհքություն է համարվում:

Չինաստան

China

Այստեղ եթե ուզում եք ձեզ հյուրընկալած մարդուն ասել, որ ուտելիքը համեղ էր, ապա նախ պետք է ուտելիքն ամանի շուրջը թափելով ուտել և վերջում մի փոքր թողնել, ինչը կնշանակի, որ հագեցել եք համեղ ուտելիքից: Ամենավերջում էլ կարող եք բխկալ: Սա մեծ ուրախություն կպատճառի հյուրընկալողին. նրան կթվա, որ ինքը շատ համեղ է պատրաստում, և դուք գոհ եք ամեն ինչից:

Եգիպտոս

Egypt

Եթե ձեր բաժակը կեսից քիչ լցված լինի, ապա պետք է որևէ մեկին խնդրեք, որպեսզի այն լցնի: Սովորաբար ձեր կողքի նստածը կանի դա, բայց եթե մոռացել է, ապա երբեք ինքներդ ձեր բաժակը չլցնեք. անքաղաքավարի է: Այս պարագայում պետք է ուղղակի հիշեցնել կողքինին, որ մոռացել է:

Եթովպիա

Ethiopia

Եթովպիայում կարծում են, որ դանակ-պատառաքաղ օգտագործելն ուղղակի անիմաստ է: Այստեղ բոլորն ուտում են մեկ ամանից, այն էլ՝ միմիայն աջ ձեռքով: Եթովպիայի որոշ հատվածներում նաև տարածված է «գուրշա» կոչվող ավանդույթը: Այս ավանդույթը պահպանողներն ընթրելիս միմյանց են ձեռքով կերակրում:

Ֆրանսիա

France

Ֆրանսիացիները հաց շատ են սիրում. այնքան, որ հացն անգամ օգտագործում են որպես պատառաքաղ: Այսինքն՝ ուտելիքը լցնում հացի վրա և այդպես ուտում:

Իտալիա

Italy

Եթե Իտալիայում եք և ձեր պիցցայի վրա չկա պարմեզան պանիր, ապա մի խնդրեք, որպեսզի ավելացնեն: Այս երկրում պիցցայի վրա պարմեզան պանիր ավելացնելը խոհարարական մեղք է համարվում:

Ճապոնիա

Japan

Անկախ նրանից, թե որտեղ եք գտնվում, սուպ ուտելիս կարող եք բերանով հնարավորինս բարձր աղմուկ անել: Այդպես դուք շնորհակալություն եք հայտնում համեղ սուպի համար. որքան բարձր է բերանից արձակվող ձայնը, այնքան շատ է ձեզ դուր եկել ուտելիքը:

Մեքսիկա

Mexico

Մեքսիկայում թակոներ ուտելիս մի օգտագործեք դանակ կամ պատառաքաղ. մեքսիկներն այդ անհեթեթ և չափից դուրս ձևական են համարում: Թակոն ուտելու քաղաքավարի և ընդունելի միակ ձևը ձեռքերով ուտելն է:

Պորտուգալիա

Portugal

Սովորաբար եթե ուտելիքի համը տեղն է, աղ չենք ավելացնում: Բայց ի՞նչ անել, եթե Պորտուգալիայում ես, իսկ ուտելիքն անալի է: Երբեք բոլորի ներկայությամբ աղ մի ավելացրեք ձեր ուտելիքին, քանի որ դա շատ վիրավորական կդիտվի տեղացիների կողմից:

Հարավային Ամերիկա

South Americ

Չիլիում, Պերուում, Արգենտինայում և Բոլիվիայում մարդիկ ընթրիքից առաջ շնորհակալություն են հայտնում պտղաբերության և առատության աստվածուհի Պաչամամային՝ գետնին խմիչքի մի քանի կաթիլ ցողելով և «պառա լա պաչամամա» (Պաչամամայի համար) բացականչելով:

Թայլանդ

Thailand

Թայլանդում պատառաքաղները հիմնականում օգտագործվում են ուտելիքը գդալի վրա հավաքելու նպատակով: Բացի բրնձից՝ մյուս ուտելիքները կարելի է ուտել պատառաքաղով, սակայն բրինձը պետք է բերան հասնի միմիայն գդալով:

Իսկ փայտիկներով ուտելը շատ քիչ է տարածված Թայլանդում և անգամ համարվում է անհարգալից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել