Եթե ուսումնասիրենք նախորդ տարվա պետական բյուջեի վերաբերյալ հրապարակված ցուցանիշները, ապա կտեսնենք, որ 2016 թվականին պետական բյուջեի փաստացի եկամուտները կազմել են 1171.1 մլրդ դրամ, ինչը 0.3%‑ով կամ շուրջ 3.4 մլրդ դրամով գերազանցել է 2015 թվականին արձանագրված փաստացի ցուցանիշը:
Նախորդ տարվա եկամուտներից 1139.7 մլրդ դրամը ձևավորվել է ներքին աղբյուրներից, իսկ 31.4 մլրդ դրամը՝ պաշտոնական դրամաշնորհների միջոցով:
Եթե մի կողմ դնենք արտաբյուջետային միջոցները, ապա կտեսնենք, որ պետական բյուջեի եկամուտները կազմել են 1137.3 մլրդ դրամ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել