Asparez.am-ը գրում է.
«Ասպարեզ»-ի հարցմանն ի պատասխան ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի ղեկավար Ա.Միրզոյանը, կատարող՝ իրավաբանական վարչություն/ Ա.Մելքոնյան, տեղեկացրել են, որ 2016 թվականի ընթացքում Գյումրու խնամքի 2 կենտրոնում, 1 մանկատանը եւ 1 սոցիալական հոգածության կենտրոնում սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն իրականացրել է դիտարկումներ: Դիտարկումների արդյունքում հայտնաբերվել են.

  1. ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Շիրակի մարզի Գյումրու «Երեխաների տուն» ՊՈԱԿ-ում հայտնաբերվել է թերի մակնշումով սննդամթերք:
  2. «Գյումրի քաղաքի երեխաների սոցիալական հոգածության կենտրոն» ՊՈԱԿ-ում երեխաների սնննդակարգում ներառված են եղել արգելված սննդամթերքներ, որոնք չեն համապատասխանել ՀՀ առողջապահության նախարարի 2014 թվականի հունիսի 6-ի թիվ 32-Ն հրամանով սահմանված «Հանրակրթական ուսումնական հաստատություններում սովորողների սննդի կազմակերպմանը ներկայացվող հիգիենիկ պահանջներ» 2.3.1-02-2017 սանիտարական կանոններին ու նորմերին:
  3. «Գյումրու Ֆ.Նանսենի անվան երեխաների խնամքի եւ պաշտպանության թիվ 1 գիշերօթիկ հաստատություն» ՊՈԱԿ-ի սննդակարգում ներառված են եղել արգելված սննդամթերքներ, որոնք չեն համապատասխանել ՀՀ առողջապահության նախարարի նախարարի 2014 թվականի հունիսի 6-ի թիվ 32-Ն հրամանով սահմանված «Հանրակրթական ուսումնական հաստատություններում սովորողների սննդի կազմակերպմանը ներկայացվող հիգիենիկ պահանջներ» 2.3.1-02-2017 սանիտարական կանոններին ու նորմերին:
  4. «Գյումրու երեխաների խնամքի եւ պաշտպանության թիվ 1 գիշերօթիկ հաստատություն» ՊՈԱԿ-ում անհամապատասխանություններ չեն հայտնաբերվել:

Թեպետ 2016 թվականի տարեկան այս դիտարկումների ու ստուգումների արդյուքները դեռեւս չեն հրապարակվել ՀՀ գյուղատնտեսության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պաշտոնական կայքում, սակայն, մեր տեղեկություններով՝ ծառայությունը մտահոգող խախտումներ է արձանագրել նաեւ ՀՀ որոշ դպրեցներում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել