Վերջին զանգի հանդիսությունների շրջանակներում ճանապարհային ոստիկանության ծառայողների իրականացրած միջոցառումների ընթացքում ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 156 տրանսպորտային միջոց (66-ը՝ Երևան քաղաքում, 90-ը՝ մարզերում): Մարզերում 40 ավտոմեքենա վարել են անչափահասներ: Մարզերում՝ 29, իսկ Երևանում՝ 33 ավտոմեքենաների պատուհաններից կախված են եղել երեխաներ: 2 ավտոմեքենա եղել է առանց պետհամարանիշի:
Հարգելի ծնողներ, հուսանք, որ հաջորդ տարի ավելի պատասխանատու կլինեք, և այս ցուցանիշները մինիմալի կհասցվեն:
Նաև շատ լավ կլինի, որ վարորդական իրավունք ունեցող անձինք, այսինքն` չափահաս մարդը նույնպես պատասխանատվության զգացում ունենա, որ իր անունով մեքենա չվարձակալի ու բանալիները չտա անչափահասի ձեռքը:
«Պռակատ յաշիկի» ու ղեկին նստած անչափահասի հետ որ մի բան լինի, ամբողջ կյանք պետք է համ այդ «յաշիկի փողերը փակվեք», համ էլ այդ մեղքով ապրեք...