Մի քանի օր առաջ վերջապես «ARGO»-ն նայեցի: Ինչպես մնացած շատ օսկարներ ստացած ֆիլմերը, սրան էլ ի սկզբանե լուրջ չէի վերաբերվում: Սպասելիքներս արդարացան: Ամերիկյան լավագույն ավանդույթներով ստեղծված շարքային էքշն էր, որտեղ բնականաբար կան փիս տղաներ (իրանցիները) ու հերոս ամերիկացիներ: Էս պարագայում հերոս ամերիկացիները գաղտնի ծառայության ներկայացուցիչներն էին, որոնք «լուռ ու մունջ» հերոսություններ են անում:
Բացի վերոնշյալից, կա նաև մեկ այլ խնդիր, որը լուծելու համար էլ ստեղծվել է այդ ֆիլմը: Իրականում նույն պատանդներին ազատելու համար ամերիկյան բանակը մի օպերացիա է մշակել, որը մինչև հիմա իրենց ամենախայտառակ պարտություններից մեկն է համարվում: Ամերիկացիներն ուղղաթիռներով փորձել են տարհանել պատանդներին, բայց ուղղաթիռները պայթել են զինվորների, կարծեմ որոշ պատանդների հետ: Արծրուն-ը ավելի կոնկրետ կիմանա: Հենց այդ օպերացիայից հետո էլ ԱՄՆ-ում որոշել են հատուկ նշանակության ուժեր ստեղծել:
Հիմա այդ խայտառակ պարտությունը մարդկանց հիշողությունից հերոսական էջով ջնջելու համար էլ ստեղծվել է «Argo» ֆիլմը, որը «ձեռի հետ» այլ, այս պահի համար ակտուալ քարոզչական խնդիրներ էլ է լուծել, բնականաբար:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/vahram.miraqyan/posts/514341115278821
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել