Շատ հետաքրքիր հոդված էր հրապարակել «Հայոց Աշխարհ» թերթը։ Ես ինձ համար բացահայտեցի, որ փաստորեն 1958 եւ 1963 թվականներին կաթոլիկ եկեղեցու գահին քիչ մնաց նստեր հայ կարդինալ Գրիգոր-Պետրոս Աղաջանյանը։
Ընդ որում, երկու դեպքում էլ նա եղել է ամենահավանական թեկնածուն, բայց նրան խանգարել է իր ազգությունը, որովհետև եթե 1958 թվականին Վատիկանի կոնսերվատիվ հատվածը չէր ուզում, որպեսզի Պապի գահին նստի «ռուսը» (մինչ օրս էլ արևմտյան պետությունների բնակչության մեծամասնության համար հետխորհրդային հանրապետությունների բոլոր ազգերն էլ ռուս են ընկալվում), ապա 1963 թվականի Կոնկլավի արդյունքների «հարմար» լինելու գործին ձեռնամուխ եղան արդեն Իտալիայի հատուկ ծառայությունները, որոնք վախենում էին, որ ազգությամբ հայ Պապ ունենալու դեպքում ԽՍՀՄ-ը կարող էր ազդեցություն ձեռք բերել Վատիկանի վրա։
Գրիգոր-Պետրոս Աղաջանյանն այդպես էլ չդարձավ Պապ, բայց դե չկա չարիք՝ առանց բարիք, որովհետև հայ Պապ ունենալը կարող էր բերել ազգային պառակտման՝ կրոնական հողի վրա։
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/karnurij/posts/236210403184002?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել