Եթե մինչ օրս պնդում էի, որ ես ոչ իշխանամետ եմ, ոչ էլ ընդդիմադիր և ինձ համար միևնույն է` ով, կարևորը ժողովրդի վիճակը լավանա, ապա այս տեղեկությունն ինձ ստիպում է վերջնականապես կողմնորոշվել...
Եթե ինֆորմացիան, որ Հայրիկյանի բուժման համար պետ. բյուջեն հատկացրել է 20.000.000 դրամ, ստույգ է, ապա ես իմ ողջ էությամբ ամաչում եմ, մեղավոր եմ զգում այն երեխաների ծնողների առաջ, որոնք, իրենց վերջին հույսը օրվա հացի փող հայթայթող ժողովրդի վրա դրած, կոպեկ-կոպեկ հավաքում են, որ էդ գումարի 1,3-ը հավաքեն, որպեսզի չկորցնեն իրենց երեխաներին.... Այն ծնողների առաջ, որ ամեն առավոտ աղոթում են, որ երեխան մի քիչ գոնե երկար քնի, որովհետև, երբ արթնացավ, ուտել է ուզելու, իսկ տանն ուտելու ոչինչ չկա... Այն ընտանիքների առաջ, որոնց այդ գումարի անգամ 1 տոկոսը կարող էր փրկել ու ապրելու հույս տար....
Հայրիկյանի ուսի՞ն չէին կրակել ընդամենը: Ֆրանկեշտեյնի՞ն էր պետք գտնել, որ կենդանացներ Հայրիկյանին:
Հ.Գ. Ես հարգում եմ պրն. Հայրիկյանի կենսագրությունն ու նրա դեմ ոչինչ չունեմ, բայց հուսով եմ`Հայրիկյանի մտերիմներն ու համախոհները, որ վերջին լուտանքներն ու նզովքները թափեցին գլխիս, երբ մի թեթև հեգնանքով խոսեցի նրա շուրջ ստեղծված աղմուկի մասին, այսօր փոքր-ինչ կբանակցեն իրենց խղճի հետ ու կհասկանան, որ շատերս վաղուց էինք գուշակել այս ելքը... Մենք մարգարեներ չենք, պարզապես մեր տրամաբանությունը դեռ չի քնել, Կառավարության քնաբեր դեղամիջոցները շատերիս դեմ անզոր են դեռ... Փառք Աստծո:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/lusine.badalyan.58/posts/510868202310673
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել