180 000 դոլար արժողությամբ զուգարան (որը մի 2 օր հետո փչացավ) ներկրած Կառավարությունը չէր կարող Հայրիկյանի համար գոնե 50 000 դոլար չհատկացներ... Սրանով ուզում են զուգարանի գնումը արադարացնել ու թեման փակել. այսինքն՝ ես ի՞նչ Կառավարություն, որ 180 000 դոլար տամ, զուգարան առնեմ, իսկ Հայրիկյանին 50 000 դոլար չտամ... Այս քայլով Կառավարությունը զուգարանի թեման ա փակում, ժող ջան... Հենց սա ա հիմնական արգումենտը էդ որոշման...)
Հ.Գ. Ասեմ ավելին... Սրանից հետո իր ցանկացած որոշումը Կառավարությունը էսպես կարա հիմնավորի. 180 000 դոլար տվել զուգարան եմ առել, բա էսինչ բանին փող չտա՞մ:
Իսկ քաղաքացիները ցանկացած որոշում բողոքարկելիս կարան նույն արգումենտը Կառավարության էրեսին շփցնեն. բա 180 000 դոլար տալիս,զուգարան եք առնում, էսինչ բանին չե՞ք ուզում փող հատկացնել:
Այնպես որ, զուգարանը հետայսու հայտարարում եմ ամենաքաղաքական կատեգորիան:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել