ԱՎԾ-ի հրապարակած տվյալները վերլուծելով` տեղեկանում ենք, որ 2017թ. հունվար-մարտ ամիսներին Հայաստանում արտադրվել է 15,110.2 հազար լիտր ոչ ակլոհոլային ըմպելիք, 2016թ-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալներն աճել են 30%-ով։
Միևնույն ժամանակ, hանքային ջրերի արտադրության ծավալներն աճել են 9.3%-ով և կազմել 8,283.3 հազար լիտր, իսկ աղբյուրի ջրի արտադրությունն աճել է 3.1%-ով և կազմել 6,001.1 հազար լիտր։ Իսկ բնական հյութերի արտադրությունը նվազել է 5.3%-ով և կազմել 2,501.4 հազար լիտր։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1896784303934829&id=100008098336391
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել