Եգիպտոսում հարձակվել են քրիստոնյաների վրա. 23 զոհ կաPanARMENIAN.Net-ը գրում է.

Եգիպտոսում գրոհայինները կրակ են բացել ղպտի քրիստոնյաների տեղափոխող ավտոբուսի վրա՝ սպանելով և վիրավորելով տասնյակ մարդկանց: Պետական ԶԼՄ-ները հայտնում են առնվազն 23 զոհի մասին, ևս 25 վիրավոր կա:

Հարձակումը տեղի է ունեցել Էլ Մինյա գավառում, որը 250 կմ հեռավորության վրա է դեպի հարավ Կահիրեից, երբ ավտոբուսը մեկնում էր Սբ Սամուելի վանք: Ըստ ԶԼՄ-ների, ղպտիները վերադառնում էին Բենի Սուեյֆ գավառից:

Reuters-ը Էլ Մինյիի նահանգապետի վրա հղումով նույնպես հայտնում է 23 զոհի և 25 տուժածի մասին:

Al-Yawm al-Sabi կայքը հայտնում է, որ գրոհի արդյունքում 24 մարդ է զոհվել, 16-ը՝ վիրավորվել: Կայքը հղում է անում բժիշկների շրջանում աղբյուրի վրա, գրում է BBC-ին:

Վերջին շրջանում ղպտիները բազմիցս են հարձակման ենթարկվել գրոհայինների կողմից, որոնց պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետությունը»: Ապրիլի 9-ին Ալեքսանդրիայում և Տանտում ահաբեկչությունների հետևանքով առնվազն 46 մարդ է զոհվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել