Ես չեմ հասկանում՝ եթե Հայաստանում ամեն խնդիր լուծում է սկսում ստանալ միայն նախագահի անմիջական ներգրավումից հետո, ապա էլ ինչների՞ս է պետք չինովնիկների ձրիակեր ու հսկայական ապարատը, որոնք բուծվում են չինացիների արագությամբ...
Փաստորեն, մինչև «Նաիրիտի» աշխատողները Սերժի նստավայրի մոտ ցույց չարին, նրանք աշխատավարձ չստացան, իսկ պատկան մարմիններն էլ էշի ականջում քնած էին ու նոր-նոր սկսեցին իրար գալ։
«Ժողովուրդ»-ը զրուցել է «Նաիրիտի» լրատվական ծառայության պատասխանատուի հետ, որ վերջին անգամ աշխատավարձ բաժանվել է մարտի 7-ին։ Միևնույն ժամանակ գործարանը շարունակում է պարտք մնալ իր աշխատողներին 8 ամսվա աշխատավարձ, որի թվային արտահայտությունը «Նաիրիտի» ներկայացուցիչը չկարողացավ հիշել։
Ուշագրավ է նաև, որ ֆինանսների նախարարության կողմից անցկացված ստուգումների արդյունքներն ու եզրակացություններն ուղարկվել են Ոստիկանության Կազմակերպված հանցագործության դեմ պայքարի վարչություն, այնպես որ սպասենք, տեսնենք, թե ում են քավության նոխազ սարքելու այս խայտառակ իրավիճակի համար։
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/armen.arakelakan/posts/286011664865938?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել