Panarmenian.net-ը գրում է.
 Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանի նստավայրի առջև տուժածների թվում է եղել նաև ապրիլյան պատերազմում դաժան սպանված Քյարամ Սլոյանի հարազատը՝ ազգությամբ եզդի Լյուսի Ուսոյանը, որը ցույցի մյուս մասնակիցների հետ միասին հարձակման էր ենթարկվել:
 «Լավանում եմ, մի քիչ դժվար է, սովոր չեմ, բայց լավանում եմ», - ասել է նա, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

Նա պատմել է Էրդողանի այցելության ժամանակ տեղի ունեցած միջադեպի և դրան նախորդած բոլոր մանրամասները.

«Ցույցը սկսվեց Սպիտակ տան առջև, քանի որ մենք մտահոգված էինք Էրդողանի այցով Սպիտակ տուն՝ կարծելով, որ ժողովրդավարությունը չհարգող անձը չպետք է իրավունք ունենա հյուրընկալվել Սպիտակ տանը, որը ժողովրդավարության խորհրդանիշն է»:

Սպիտակ տան առջև ցույցի անվտանգությունն ապահովում էին բազմաթիվ ոստիկաններ և հատուկ ջոկատայիններ.

«Մենք կարող էինք անվտանգ բարձրաձայնել մեր պահանջները Սպիտակ տան առջև և բնականաբար որևիցե կերպ չէինք սադրում»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել