Տուրիզմի զարգացման վրա իրենց ազդեցությունն ունեն տվյալ երկրի աղբահանության և սանիտարական մաքրման պրոցեսները: Այս ամենը հաշվի առնելով՝ պետության կողմից մեկնարկել է «Մաքուր Հայաստան» ծրագիրը, որի վերջնական նպատակն արդեն իսկ նշվում է ծրագրի անվանման մեջ:
Աղբահանության և սանիտարական մաքրման ոլորտի վերաբերյալ ներկայացվել են մի շարք առաջարկություններ, որոնցից կարելի է առանձնացնել սանիտարական տեսուչների ներդրման ինստիտուտը:
Սպասվում է, որ դրա վերաբերյալ մինչև տարեվերջ կլինի օրենսդրական առաջարկություն:
Այդ ինստիտուտի ներդնումը բյուջեից ծախսեր չի պահանջում, քանի որ ակնկալվում է, որ կառույցի աշխատանքի ֆինանսավորումը կիրականացվի ստացվելիք տուգանքներից:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1896205450659381&id=100008098336391
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել