Tert.am-ը գրում է․

Եվրոպա լիգայի խաղարկության եզրափակչում հոլանդական «Այաքսը» Ստոկհոլմի «Ֆրենդս Արենա» ստադիոնում ուժերը չափեց անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հետ և պարտվեց 0:2 հաշվով:

Խաղի հաշիվը 18-րդ րոպեին բացեց «կարմիր սատանաների» կիսապաշտպան Պոլ Պոգբան, ում հարվածից հետո գնդակն անդրադարձից հետո հայտնվեց Անդրե Օնանայի պաշտպանած դարպասում:

Հաշիվը 48-րդ րոպեին կրկնապատկեց Հենրիխ Մխիթարյանը` դառնալով առաջին հայ ֆուտբոլիստը, ով գոլ է խփել Եվրոպա լիգայի եզրափակչում:

28-ամյա ֆուտբոլիստը խաղի ընթացքում ստացավ դեղին քարտ և փոխարինվեց 74-րդ րոպեին:

 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել