Սերիալը՝ լինի հնդկական, բրազիլական, հայկական, ամերիկյան թե ռուսական, ընդամենը պարապ վախտի խաղալիք է: Դրանց չհետևելու լավագույն ձևերից են պարապ չլինելը, ընդհանրապես հեռուստացույց չնայելը, սերիալը սկսվելու դեպքում ալիքը փոխելը և այլն, և այլն: Բայց էս ֆեյսբուքյան «հնդկական սերիալները մեզ կերան» արտահայտություններով դրա դեմը առնել չի լինի, ու այս տեսակ արտահայտությունների մեջ մի տեսակ թաքնված ռասիզմ կա: Ամերիկական «Սանտա Բարբարան» արվեստի գլուխգործոց չի և առավել չի հնդկական ինչ-որ մի սերիալից: Եթե ինձ հարցնեք, ապա ամենաճիշտը հեռուստացույց չնայելն է: Էսա վեց ամիս է՝ հեռուստացույց չեմ նայում և արդյունքում ինքս եմ սկսել «սերիալներ» գրել: ճ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: