Խեղճ լինի թվային ու բանկային դարաշրջանի մարդը։ Ավելի շուտ՝ այն մարդիկ, ովքեր իրենց կամքից անկախ հայտնվել են անցումային շրջանում։ Մի 10 տարի առաջ մի կերպ բանկոմատներից օգտվելը հորով-մորով արեցին, քարտերը պահելու ձևը սովորեցին, սկսեցին աղոտ պատկերացում կազմել օնլայն առևտրի մասին։ Բայց դա դեռ ամենը չէ։
Սովորական քաղաքացին ստիպված պետք է գլուխ հանի նաև օնլայն փոխանցումներից, միջնորդ ու սվիֆթ բանկերից, բազմաթիվ գաղտնաբառերից ու տեխնիկական հմտություններից։ Երբ նամակ ես ստանում, որ Դոյչե բանկի ամերիկյան մասնաճյուղի հետ քո բանկը այլևս չի աշխատում, բան ու գործը թողած` ընկնում ես թվային Գուգլի հետևից։ Գլուխ հանելն էլ էլ ավելի դժվար է լինում, երբ բանկերի մասնաճյուղերում հեռախոս չեն վերցնում, Ֆեյսբուքում գրածից չեն պատասխանում։
#ԵվԱյնուամենայնիվԿյանքըՀիասքանչԷ