««Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի սնանկության գործով կառավարիչ Կարեն Ասատրյանն արդեն վաճառքի է հանել գործարանի գույքը: Ապրիլի 28-ին Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի շենքում անցկացվել է «Նաիրիտին» պատկանող գույքերի աճուրդը: 552 լոտերով վաճառքի են դրվել սարքավորումներ, հաստոցներ, պահեստամասեր (վենտիլների, փականների), քիմիական նյութեր, տարողություններ և այլն: Խմբում ներառված լոտերի մեկնարկային գինն ընդհանուր կազմել է 621 մլն 300 հագար ՀՀ դրամ: Հաջորդ աճուրդը նախատեսվում է հունիսի 9-ին:


Արդեն գրել էինք, որ «Նաիրիտում» դեռևս նախքան պարտատերի ժողովը սկսվել էր արագացված կարգով որոշ ապրանքների վաճառք, մասնավորապես վաճառում էին օդի բաժանման տեղամասի 2 բլոկ կոմպրեսորով, որը նախատեսված է թթվածնով, ացետիլենով կաուչուկ արտադրելու համար, և որի վաճառքի դեպքում ացետիլենով արտադրություն սկսելն այլևս անհնար կլինի:


ՀՀ կառավարությունն այնքան սնանկ գտնվեց, որ չկարողացավ կամ չցանկացավ այսօր ևս Հայաստանի տնտեսության լոկոմոտիվ համարվող «Նաիրիտը» ոտքի կանգնեցնել, և այժմ ծվեն-ծվեն է արվում երբեմնի քիմիական հսկան: Ընդ որում աճուրդով և աճուրդից դուրս գույքի և հումքի վաճառքը գործարանի սնանկության կառավարիչ Կարեն Ասատրյանն իրականացնում է շուկայականից խիստ ցածր գներով: Օրինակ՝ տոլուոլ նյութը վաճառվում է 20-80 դրամով այն դեպքում, երբ դրա շուկայական գինը 800-900 դոլար է 1 տոննան, այսինքն շուրջ 400 դրամ: Գնային տատանումն էլ պայմանավորում են, իբրև թե, որակով, սակայն այդ որակը լաբորատոր հետազոտությամբ է որոշվում, որն իրականում չի արվել»,-գրում է թերթը:


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել