Եղբայրնե՛ր, մի՛ զարմացեք, եթե աշխարհն ատի ձեզ։ Մենք գիտենք, որ մահվանից անցել ենք դեպի կյանք. ապացույց, որ սիրում ենք մեր եղբայրներին։ Ով չի սիրում իր եղբորը, ենթակա է մնում մահվան։ Ով ատում է իր եղբորը, մարդասպան է, և գիտեք, որ ամեն մարդասպան հավիտենական կյանք չունի իր մեջ։
Մենք սերը նրանո՛վ ճանաչեցինք, որ Քրիստոսն իր կյա՛նքը զոհեց մեզ համար։
Հետևաբար, մենք ևս մեր կյանքը պետք է զոհենք մեր եղբայրների համար։ Այն մարդը, որ նյութական ամեն բարիք ունի և տեսնելով, որ իր եղբայրն օգնության կարոտ է, գութ չի տածում, ինչպե՞ս կարող է ասել, թե Աստծու սերն ունի իր մեջ։
Որդյակնե՛ր, մեր սերը թող չլինի միայն խոսքով ու լեզվով, այլ գործով արտահայտված ճշմարիտ սեր։ Ահա այսպե՛ս կիմանանք, որ հետևող ենք ճշմարտությանը։ Այսպես նաև մեր սրտերը վստահություն կունենան կանգնելու Աստծու առջև։ Եթե նույնիսկ մեր խիղճն ինչ-որ հանցանքի համար մեղադրի մեզ, չմոռանանք, որ Աստված ավելի մեծ է, քան մեր խիղճը, և նա գիտի ամեն բան։
(Հովհաննես առաքյալի առաջին նամակը 3:11-20)
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ruben.zargaryan/posts/1720115808015524?notif_t=close_friend_activity¬if_id=1495520284759970
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել