Image may contain: 1 personԱսում է՝ ցանկացած ոլորտի որակյալ մասնագետը հայկական ծանոթ-բարեկամ պետական չինովնիկից տարբերվում է նրանով, որ որակյալ մասնագետին վարձատրում են կենսունակ ու գործող ծրագրերի համար, իսկ պետական չինովնիկների գերակշիռ մասին վարձատրում են անպտուղ և անկենսունակ ծրագրային իմիտացիաների համար:
Հիմա, հարգելի պարապ-սարապ քաղաքացիների հատված ջան, որ հնդկական սերիալի զրնգուն մեղեդիներով զմայլված՝ սոցիալական կայքերում աջ ու ձախ, առանց վերլուծելու, կամ միայն նյութի վերնագիրը կարդալով, այն տրամաբանությամբ, որ փորձած թանը չփորձածից ավելի լավն է, սկսում եք գրել, դուք պրոյեկտ եք, դուք որևէ բան փոխել չեք կարող... Կողմնորոշվեք վերջապես: Կողմնորոշվեք, կտրվեք ձեր տան բազմոցից, փորձեք ճանաչել այն մարդկանց, ում անիմաստ քննադատում ու վատաբանում եք: Բայց որևէ բանով ձեզ չեմ կարող օգտակար լինել, երբ տարրական տարբերությունը կայացած մասնագետի ու վատ չինովնիկի միջև չեք կարողանում տեսնել: Իսկ դատարկաբանական, նախանձախառն քոմենթները, աջ ու ձախ քննադատելը ոչ այլ ինչ են, քան ձեր սեփական անտարբերությունն արդարացնելու և ձեր պասիվ կեցվածքը հիմնավորելու հեշտ ու հարմար տարբերակ կամ էլ սեփական ձախողումից հետո չար նախանձով մյուսին վատաբանելու հիվանդագին մոլուցք: Ցանկանում եմ, որ միշտ հիվանդ լինեք բարի նախանձով ու առաջին հերթին հետևեք ձեր սեփական խղճի ու մտքի առողջությանը: Բարի նախանձը մղում է գործել, չար նախանձը՝ նստել ու զազրախոսել: Մարդ մնացեք:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել