www.psyhelp.am և www.psyarmenia.com -ից
Մի մարդ մանուկ հասակում ընկերացել էր իր ծերունի հարևանի հետ:
Սակայն ժամանակն անցնում էր, սկզբից՝ քոլեջը և հետաքրքրությունները, հետո՝ աշխատանքը և անձնական կյանքը: Ամբողջ ժամանակ երիտասարդը զբաղված էր և ժամանակ չուներ ո՛չ անցյալը հիշելու, ո՛չ էլ մտերիմների հետ լինելու:
Մի անգամ նա իմացավ, որ իր նախկին ընկեր-հարևանը մահացել է, և անսպասելի հիշեց, թե ինչքան շատ բան էր ծերունին նրան սովորեցրել՝ ջանալով փոխարինել նրա զոհված հորը: Զգալով իր մեղքի բաժինը՝ նա եկավ թաղման:
Թաղման արարողությունից հետո՝ երեկոյան, նա մտավ հանգուցյալի դատարկ տուն: Ամեն ինչ այնպես էր, ինչպես բազում տարիներ առաջ…
Չկար միայն փոքրիկ ոսկյա զարդատուփը, որի մեջ, ծերունու խոսքերով, պահվում էր նրա համար ամենաթանկ բանը: Զարդատուփը անհայտացել էր սեղանի վրայից: Մտածելով, որ այդ գեղեցիկ իրը վերցրել է ծերունու բազմաթիվ բարեկամներից որևէ մեկը, նա հեռացավ տնից:
Սակայն մի երկու շաբաթից նա ծանրոց ստացավ: Ծանրոցի վրա տեսնելով իր հարևան ծերունու անունը՝ նա շատ զարմացավ և բաց արեց այն: Ծանրոցում այն նույն ոսկյա զարդատուփն էր: Դրա մեջ ծերունու գրպանի ոսկե ժամացույցն էր, որի վրա փորագրված էր՝ «Շնորհակալ եմ այն ժամանակի համար, որ անց ես կացրել ինձ հետ»:
Եվ նա հասկացավ, որ ծերունու համար ամենաթանկ բանը իր փոքրիկ ընկերոջ հետ անցկացրած ժամանակն էր:
Մայքլ Պարկես «Վերջին լույսը»