Հետազոտությունները ցույց են տալիս, որ սեքսի պատճառով (արքայական մահ) տարվա ընթացքում աշխարհում մահանում է 50.000 մարդ:
Միայն 25%-ի դեպքում է տղամարդը մահանում կնոջ հետ սեքսի ժամանակ: Մնացած 75%-ի դեպքում նրանք մահանում են մարմնավաճառի կամ սիրուհու հետ սեքսի ժամանակ: Կանանց դեպքում սեքսից մահանալու սպառնալիքը 12,5 անգամ քիչ է, քան տղամարդկանց դեպքում:
Ձեզ եմ ներկայացնում նման դեպքեր` կապված հայտնի ազդեցիկ մարդկանց հետ:
1. Ֆելիքս Ֆոր: Սեքսից մահանալու առաջին հավաստի դեպքը գրանցվել է 1899-ին: Ֆրանսիայի նախագահ Ֆելիքս Ֆորը, ինչպես միշտ, աշխատանքից հետո գնացել է հասարակաց տուն` իր սիրելի կուրտիզանուհի Մարգարիտի մոտ: Օրալ սեքսի ժամանակ նա տեղում մահացել է ուղեղի արնահոսությունից: Հնարավոր է` նաև երջանկությունից: Այս միջադեպը սկիզբ դրեց Մարգարիտի արկածներին։ Նա մի քանի քաղաքական գործիչների սիրուհին դարձավ, իսկ հետո նաև կալանավորվեց։ Նրան մեղադրեցին ամուսնու և խորթ մոր սպանության մեջ։ Կուրտիզանուհուն արդարացրել են, սակայն դրանից հետո նա ստացել է «թաղման բյուրո» մականունը:
2. Ռաուլ Վալոսո: Սեքսից մահանալը ունի մի քանի առավելություն: Կնոջ գրկում մահանալը կարող է «օգնել հաջողության հասնել» քաղաքականության մեջ։ 2001 թվականին չիլիացի քաղաքական գործիչ Ռաուլ Վալոսոն հետմահու դարձել է պատգամավոր, մահացել է մարմնավաճառի հետ սեքսի ժամանակ։ Ընտրություններից ոչ շատ առաջ նա ելույթ էր ունենում խիստ բարոյական օրենքների օգտին: Պատահարի մասին գրեցին բոլոր թերթերը։ Նրա մասին այդ օրերին այնքան շատ են խոսել, որ երկրում նրան արդեն բոլորն են ճանաչել: Հետաքրքիրն այն է, որ նրա անունը չհասցրին հանել ընտրական ցուցակից, մարդիկ քվեարկեցին նրա օգտին և, փաստորեն, մեռած քաղաքական գործիչը հայտնվեց խորհրդարանում: Ձայներն անվավեր ճանաչվեցին:
3. Նիլսոն Ռոքֆելլեր: ԱՄՆ նախկին փոխնախագահ Նիլսոն Ռոքֆելերը մահացել է 70 տարեկան հասակում սրտի կաթվածից, որը վրա է հասել 26 տարեկան սիրուհու հետ սեռական ակտի ժամանակ, ինչը և գրված է բժշկի կողմից տրված մահվան վկայականում:
4. Դեվիդ Քերրադայն: 2009-ին մահացել է հայտնի դերասան Դեվիդ Քերրադայնը: Նա մահացել է Բանկոգում: Դերասանը ինքնաբավարարման ժամանակ խեղդել է ինքն իրեն:
5. Մարիո Բուժենաու: 1999թ. ռումինացի ֆուտբոլային աստղը և նրա ընկերուհին չեն համբերել մինչև նորմալ անկողին հասնեն և սիրով են զբաղվել հենց Մարիոյի մերսեդեսի մեջ: Մարիոն, կրքից գլուխը կորցրած, մոռացել է անջատել մեքենայի շարժիչը: Նրանք մահացել են միմյանց գրկում` խեղդվելով թերայրված գազից:
6. Ռոբերտ Մորթիմոր: 2010-ին Բելգիայում մահացել է բրիտանացի ավտոմրցաշարերի հայտնի մասնակից բրիտանացի Ռոբերթ Մորթիմորը: Նրան մինչև մահ գուրգուրել են երկու պրոֆեսիոնալ սադոմազոխիստուհիներ: Նա մահացել է ազոտի օքսիդի մեծ քանակից, որը սովորաբար ընդունում են ցավը թեթևացնելու համար:
7. Մայքլ Հաթչենս: Երբ INXS խմբի վոկալիստ Մայքլին հյուրանոցում մահացած գտան վզին փաթաթված գոտիով, բոլորը կարծեցին, որ դա ինքնասպանություն է։ Սակայն 2 տարի անց նրա սիրուհին հայտարարեց, որ ռոք աստղը մահացել է օրգազմի ժամանակ, իսկ գոտին վզին էր փաթաթել, որպեսզի օդը քիչ լիներ, և օրգազմն ավելի շատ հաճույք պատճառեր։
8. Յոհան XII: Միանգամից 2 Հռոմի Պապ է մահացել սեքսի ժամանակ։
Մի քանի աղբյուրների վկայությամբ՝ Յոհան XII-ը մահացավ սիրուհիներից մեկի ամուսնու պատճառած վերքից, երբ նրանց նկատեց դավաճանության պահին։ Այս պատմության ճշմարտացիությունը կարելի է կասկածի տակ առնել, սակայն փաստ է, որ նա պապ է դարձել 18 տարեկանում, իսկ սպանվել՝ 27-ում։ Դա սեքսուալ ամենաակտիվ տարիքն է։ Յոհանը հայտնի էր իր սեքսուալ արկածներով, որոնք շատ դեպքերում տեղի էին ունենում առանց հակառակ կողմի համաձայնության։
9. Պողոս II: Մահացել է երիտասարդ սպասուհու հետ սեքսով զբաղվելիս։ Պաշտոնական տվյալներով՝ նա մահացել է դդում ուտելուց հետո։ Հայտնի չէ, թե նա դդում ինչքան էր սիրում, սակայն շատ լավ հայտնի է, որ նա երիտասարդ աղջիկների մեծ սիրահար էր։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել