«Մեկ շնչին ընկնող ՀՆԱ ցուցանիշը 2015թ. մոտ 3500 ԱՄՆ դոլարից նախատեսվում է 2040թ. հասցնել մոտ 15000 ԱՄՆ դոլարի ՝ հաշվի առնելով ինչպես՝ ՀՆԱ աճի տեմպերը, այնպես էլ՝ ժողովրդագրական իրավիճակի ծրագրավորված բարելավումները».
Սերժ Սարգսյան
Ուրեմն, Էստոնիայում 2015 թվականին 1 շնչին ընկնող ՀՆԱ-ն կազմել է 17 000 դոլար, Լատվիայում՝ 13 000 դոլար, Ճապոնիայում՝ 34.5 հազար դոլար, Իսրայելում՝ 35.7 հազար դոլար, Դանիայում՝ 53 000 դոլար, և այլն։
Գնողունակության պարիտետով Հայաստանի մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն ավելի մեծ է՝ մոտ 8.8 հազար դոլար։
Ըստ այդմ (շատ կոպիտ հաշվարկով)՝ 2040թ. գնողունակության պարիտետով հաշվարկված մեր ՀՆԱ-ն կլինի մոտ 38 հազար դոլար։
Սակայն, օրինակ, նույն Էստոնիայի ՀՆԱ-ն գնողունակության պարիտետով արդեն իսկ 29 հազար դոլար է, Իսրայելինը՝ 36 հազար դոլար, մյուս եվրոպական երկրներինը՝ ավելի շատ։
Դժվար է կոնկրետ հաշվել, թե 2040 թվականին այս երկրներում 1 շնչին ընկնող ՀՆԱ-ն ինչ մակարդակ կունենա (նման կանխատեսում մենակ մերոնց նման հզոր ուղեղներն են անում):
Բայց հաստատ ներկայիս մակարդակից շատ ավելի բարձր կլինի։ Ինչը նշանակում է, որ 2040 թվականին մենք բավականին հեռու կլինենք զարգացած երկրների մակարդակից։
Ըստ ՀՀԿ-ի կանխատեսումների։