Որոշեցի ես էլ կարծիք արտահայտեմ անվճար թանգարանային գիշերվա կապակցությամբ
Դրական կողմերը.
-մշակութասեր մարդկանց համար ապահովել թանգարանային տոն, հասարակության ուշադրությունը հրավիրել թանգարանների, նրանց ցուցանմուշների և խնդիրների վրա,
-սոցիալապես անապահով, բայց մշակութասեր մարդկանց հնարավորություն տալ երեխաների հետ միասին այցելել թանգարաններ ու հաղորդակցվել արվեստի հետ,
Բացասական կողմեր.
-նպաստում է հասարակության մեջ "ձրի է, օգտվենք" մտածողության արմատավորմանը, ինչպես ընտրակաշառքի դեպքում է, երբ մարդը ընտրությունների է գնում ու իր քաղաքացիական պարտքը կատարում է, երբ նրան ընտրակաշառք են առաջարկում /բազում մարդիկ կան, որ այդ հոգեբանությամբ մինչև երեկո իրենց տանը նստած սպասում են, թե ով կտա ու ավելի թանկ կտա/: Տարբեր բնագավառներում այս մտածողությունը սնուցում է արատները:
- Խորհրդային շրջանին բնորոշ քաղքենիների մի խմբի ձևավորումը, ովքեր իրականում հեռու են արվեստից ու հակամշակութային են հոգեպես ու ֆիզիկապես, տուրք են տալիս մեյնսթրիմին ու փորձում են ամբոխի մեջ իրենց նաև մշակութասերի ստատուս կցել:
Իսկ նորմալ մարդիկ թանգարան գնում են այն ժամանակ, երբ ուզում են: Կներեք, եթե խիստ էր: