«Ֆեյսբուք»–ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը քաղաքական շարժում է ստեղծում«Ֆեյսբուք»–ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը ծրագրավորում է քաղաքական շարժում ստեղծել մի շարք ինտրենետային ընկերությունների ղեկավարների ու քաղաքական փորձագետների հետ միասին։ Այս մասին տեղեկացնում է Wall Street Journal–ը։ Ինչպես ակնկալվում է, քաղաքական խումբը, որը դեռ անվանում չունի, ֆինանսավորելու է գիտական հետազոտություններն ու առաջ է տանելու տարբեր ոլորտներին վերաբերող բարեփոխումների օրինագծեր՝ ներգաղթյալներից մինչև ուսում։ Պարբերականի տվյալներով, որը հղում է անում Ցուկերբերգի մերձավորներին, այդ նպատակի համար շարժումը ցանկանում է 50մլն դոլար հավաքել։ Ցուկերբերգն այդ նախագծի իրականացման վրա աշխատում է իր մոտիկ ընկերոջ՝ Ջո Գրինի հետ միասին։ Շարժման ստեղծման մասին պետք է որ հայտարարվի մոտակա շաբաթների ընթացքում։ Խումբը մի շարք քաղաքական խորհրդականների է ներգրավվել, մասնավորապես, Ազգային հանրապետական սենատորների հանձնաժողովի նախկին ղեկավար Ռոբ Ջեսմերին, ինչպես նաև Բիլ Քլինթոնի աշխատակազմի նախկին մամուլի խոսնակ Ջո Լոքհարթին։ Շարժումն արդեն ստացել է Ցուկերբերգի և ինտերնետային ընկերությունների ֆինանսական աջակցությունը, այդ թվում՝ LinkedIn Corp–ի հիմնադիր Ռեյդ Հոֆմանի աջակցությունը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել