Էլ քցոցին քանի՞ ձև ա լինում, ժողովուրդ ջան։ Նայեք, թե ինչ հաղորդագրություն ա տարածել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան՝ կապված երեկվա այն խայտառակ վիճակի հետ, երբ մարդիկ, տոմսները ձեռքը, չէին կարողանում մտնել ստադիոն, որովհետև մուտքի մոտ ոստիկաններն ասում էին, թե լցված ա ստադիոնն, ու էլ տեղ չկա.
«Տեղի ունեցածի պատասխանատվությունը կրում է Ոստիկանությունը եւ «Արմմոբիլ» պահնորդական ընկերությունը, որոնք պետք է պահեին հասարակական կարգը: Ֆեդերացիան տպել է այնքան տոմս, որքան մարզադաշտը տեղավորում է: Տոմսերը պաշտպանիչ շերտով են, համարակալված։ Թե ինչու են մարդիկ մնացել դրսում, ոստիկանությունն ավելի լավ կիմանա: Ֆեդերացիան պատասխանատվություն չի կրում տեղի ունեցածի համար։ Խնդիր կար նաեւ հանդիպումից ուշանալու հետ կապված: Այն երկրպագուները, ովքեր ուշ են գալիս մարզադաշտ, նրանց մտնելը դժվարանում է: Ֆեդերացիայի կայքում խնդրանք էր դրվել՝ շուտ գալ մարզադաշտ: Տոմսերի դիմաց փոխհատուցում չի լինի»։
Նենց որ, սիրելիներս, մեզ հերթական անգամ քցեցին՝ մեղքը իրար վրա բարդելով ու եթե մեր ոստիկանությունն ու իրավապահ մարմինները եթե ոչ ազնվություն, ապա գոնե թասիբ ունեն, պետք է զբաղվեն մեղավորներին պատժելով, որովհետև դե ֆակտո տեղի է ունեցել առանձնակի խոշոր չափսերի խաբեության դրվագ կամ էլ հանցավոր անփութության։
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/dzkanachq/posts/261260424010887
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել