Մեր ծանոթության մի քանի ամիսներն իմ կյանքի լավագույն պահերն էին , պահերն էլ անցան չքվեցին : Երբ կողքիս էիր զգում էի որ աշխարհի երեսին ապրում է մեկը , ում կարող եմ վստահել ու հավատալ , ում օգնությանը կարող եմ դիմել : Ավաղ երջանկությունս երկար չտևեց : Լոկ մի հայացքով գերեցիր , սիրտս քեզ հետ տարար , այնքան թանկ դարձար ինձ համար , որ կողքիտ լինելու անվերջ ցանկությունս պարուրեց մարմինս ու հոգիս , գեթ մի հայացքով , լոկ մի վարկյանով աշխարհը շրջեցիր , ստիպեցիր այլ աչքերով նայել կյանքին : Քո մի հայացքով սիտս թրթռաց , մի զգացմունք արթնացավ , որին ծանոթ չեմ եղել մինչ քեզ հանդիպելս : Հավատում ու վստահում էի , բայց դու թողեցիր ու հեռացար ....
Այժմ ես կարոտում եմ քեզ ... Շատ եմ կարոտում ...Ու չնայաց ինձ հետ դաժան վարվելուդ ` ես քեզ ոչ մի բանում չեմ մեղադրում : Ավելին , ինձ եմ խեթ աչքով նայում , որ չկարողացա քեզ կողքիս պահել : Հավատա ` առաջվա պես սիրում ու սպասում եմ քեզ , բայց ես այլևս առաջվանը չեմ : Չգիտեմ : Սերդ չի մարել արդյոք , առաջվա նման խենթ ես , թե ոչ : Հուսով եմ ` ոչինչ չի փոխվել քո մեջ , Աստված է վկա ` որ քեզ հետ անցկացրած ժամանակը հեքիաթ էր ինձ համար : Այդ հեքիաթը ես չեմ մոռանա , այն հավերժ կպահեմ սրտիս անկյունում : Թանկ էր մեր սերը , պահպանել էր պետք : Ճիշտ է ես քեզ շատ եմ կարոտում , բայց ես էլ երջանիկ լինել եմ ուզում , վերջակետ դնել անցիալին , հոգնելեմ անվերջ ներելուց և արցունքով ապրելուց : Չգիտեմ իմ հեքիաթին վերջաբան կլինի թե ոչ , բայց ինչ էլ որ լինի ես քեզ չեմ մոռանա ու զուր չեն ասում առաջին սերը չի մոռացվում , այն միշտ էլ հիշվում է կյանքի ընթացքում : Չէ որ դու ինձ սովորեցրեցիր սիրել ու զգալ սիրո քաղցրությունը : Արդեն բավական է .... << Մնաս բարով իմ չիրականացված երազանք >> ..
Խենթանում եմ քո պատճառով
Ու քեզ համար խենթանում ու հասկանում ,
Որ կարոտը մի գույն ունի ,
Ու դա գույնն է քո աչքերի ....
Հեղ.` Արփինե Մարկոսյան
Նյութի աղբյուր՝ http://melineblog.blogspot.com/2012/03/blog-post_31.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել