Life.panorama.am-ը գրում է. «Ինչպես արդեն հայտնի է, իմ երգի ստուդիան արդեն վեց տարի է, ինչ գործում է, սակայն ես ունեի սկզբունք՝ իմ սաները ավելի մաշտաբային նախագծով կներկայանային հանրությանն այն ժամանակ, երբ նրանք որակապես պատրաստ կլինեն դրան: Վերջին երկու տարիների ընթացքում մեր սաներն ավելի հաճախ են մասնակցում մանկական տարբեր համերգների, այսինքն՝ նրանք անընդհատ տարբեր հարթակներում զբաղված են, իսկ ես էլ արդեն կարող եմ ազատ ու վստահ նրանց թողնել, որպեսզի բեմ բարձրանան ու մեր ստուդիան ներկայացնեն իմ ուզածի նման: Տեսահոլովակի համար էլ արդեն պահն հասունացավ ու մենք գնացինք դեպի նոր փուլ մեր համատեղ ստեղծագործական աշխատանքում»,- պատմեց Զարուհի Բաբայանը եւ խոսեց նոր տեսահոլովակի մասին.
«Մենք ընտրեցինք «Խաղաղություն» երգը, որն ունի բավականին լուրջ խորհուրդ եւ հաղորդագրություն: Խաղաղություն, որը հնչում է երեխաների շուրթերից եւ կոչ աշխարհին, որպեսզի դադարեն պատերազմները: Երգի բովանդակության հիմքում ընկած է այն, որ իրենք կարող են ինչ-որ բան փոխել, եթե մեծերն իրենց կողքին լինեն, եթե բոլորը լինեն միասին: Երգի երաժշտության հեղինակն է Գայանե Մկրտչյանը, ով հանրությանը հայտնի չէ, բայց շատ գեղեցիկ է ստեղծագործում, նա այնքան համեստ մարդ է, որ անգամ ամաչում էր իր աշխատանքները ներկայացնել, սակայն մենք շատ ենք հավանել նրա գրած երաժշտությունը: Խոսքերը հեղինակել է Անդրանիկ Գասպարյանն է, ում հետ մեր ստուդիան արդեն տարիներ շարունակ աշխատում է: Գործիքավորումն իրականացրել շատ տաղանդավոր Վահան Նահապետյանը: Ինչ վերաբերվում է տեսահոլովակին, մենք աշխատեցինք ռեժիսոր Մարիամ Գեւորգյանի հետ: Ինքս չեմ երգում այս աշխատանքում, փոխարենը իմ սաներր կողքին էի՝ ռոյալի առջեւ նստած: Այս տեսահոլովակում եւ ընդհանրապես իմ աշակերտների համար ես հենարան եմ»,- մանրամասնեց ՀՀ Վաստակավոր արտիստուհին:



