Պուերտո Տրիունֆոյի իր շքեղ տանը Էսկոբարը կառուցել է նաև անձնական կենդանաբանական այգի, որտեղ պահել է ընձուղտներ, փղեր, գետաձիեր և այլ կենդանիներ։ Գետաձիերին այսօր էլ կարելի է տեսնել տարածքում շրջելիս։

Էսկոբարը սպանել է 4000 մարդու, այդ թվում՝ մոտավորապես 200 դատավորի ու 1000 ոստիկանի, լրագրողների ու պետական այրերի։
![]()
1980-ականներին Էսկոբարի Medellin cartel թմրանյութ վաճառողներին է հասել ԱՄՆ ուղարկված թմրանյութերի 80%-ը։

Մինչև թմրանյութերի առևտրով զբաղվելը Էսկոբարը տապանաքարեր էր վաճառում մաքսանենգներին, ինչպես նաև զբաղվում էր մեքենաներ գողանալով։

Պաբլո Էսկոբարը ծնվել է Կոլումբիայի Ռիոնեգրոյում 1949 թվականին։ Նրա հայրը ագարակատեր էր, իսկ մայրը դասավանդում էր դպրոցում։

1976 թվականին 27-ամյա Պաբլո Էսկոբարն ամուսնանում է Վիկտորիա Վելեխոյի հետ, ով այդ ժամանակ ընդամենը 15 տարեկան էր։

Երբ Էսկոբարների ընտանիքը թաքնվում էր ոստիկանությունից, Պաբլոյի դուստրը հիվանդանում է։ Նրան տաքացնելու համար Էսկոբարն այրել է մոտավորապես 2 միլիոն դոլար։

Ասում են՝ Էսկոբարը կոկաինը սահմանն անցկացրել է՝ դա ինքնաթիռի անվադողերի մեջ պահելով։ Հաշվի առնելով՝ ինչ քանակությամբ են օդաչուները դրանից տեղափոխել, կարելի է ենթադրել, որ նրանք օրական աշխատել են 500.000 դոլար։
Փորձելով փոխել հանցագործների արտահանձնման` էքստրադիցիայի օրենքը, Էսկոբարն առաջարկել է վճարել Կոլումբիայի պարտքերը՝ մոտավորապես 10 միլիարդ դոլար։

Էսկոբարը ամսական 2500 դոլար ծախսել է միայն գումարի կապոցները պահելու ռեզինների վրա։

Էսկոբարի վաստակած գումարը հասել է մոտավորապես 30 միլիարդ դոլարի։

7 տարի շարունակ Էսկոբարը եղել է Forbes-ի՝ աշխարհի ամենահարուստ միլիարդատերերի շարքում՝ սկսած 1987 թվականից, իսկ 1989-ին նա 7-րդ հորիզոնականում էր։

1980-ականների վերջերին կոլումբիացի հեղինակությունները զավթել են Էսկոբարի հսկայական շարժակազմը, այդ թվում՝ 142 ինքնաթիռ, 20 ուղղաթիռ, 32 յախտա ու 141 տուն ու գրասենյակ։

Էսկոբարի բիզնեսն այնքան մեծ էր, որ, բացի ինքնաթիռներից, ուղղաթիռներից, ավտոմեքենաներից, բեռնատար մեքենաներից ու նավերից, նա նույնիսկ երկու սուզանավ էր գնել՝ Ամերիկա կոկաին տեղափոխելու համար։

Թմրանյութերի առևտուրը հասել է այն կետին, որ ամեն օր Էսկոբարը մաքսանենգությամբ տեղափոխել է 15 տոննա կոկաին։

Պաբլո Էսկոբարին անվանել են Ռոբին Հուդ, որովհետև նա միշտ օգնել է աղքատ մարդկանց։

Մյուս հայտնի մականուններից են եղել Դոն Պաբլոն ու Էլ Պատրոնը։

Իշխանությունների՝ Էսկոբարի տանը գտած անձնական իրերի մեջ է եղել ինքնօգնության դասական գիրք, որ կոչվում է «Լավը մտածելու ուժը»։

Էսկոբարի հարստության մոտավորապես 10%-ը ոչնչացել է. հավանաբար, առնետների կողմից։

Էսկոբարի լյուքս բանտախցիկը կոչվում է La Catedral։

La Catedral-ում կար խաղատուն, գիշերային ակումբ ու նույնիսկ սպա կենտրոն։

Մահից հետո Էսկոբարի՝ Կոլումբիայի առանձնատունը վերափոխվեց զբոսայգու, որտեղ կարելի է տեսնել կենդանիների, իրական չափսերի դինոզավրերի մոդելների, Էսկոբարի դասական մեքենաների հավաքածուն ու շատ ավելին։

Պաբլո Էսկոբարի ամենամեծ վախը եղել է արտահանձնումը։ Նա ոչ մի դեպքում չէր ուզում կյանքի վերջին տարիներն անցկացնել Ամերիկայի բանտախցերից մեկում։

Էսկոբարը բազմաթիվ ծրագրեր է մշակել՝ Կոլումբիայի աղքատ բնակիչներին օգնելու համար։ Նա գումար է տվել եկեղեցիներին ու հիվանդանոցներին, սնունդ է բաժանել, կառուցել է այգիներ ու ֆուտբոլի դաշտեր և մի թաղամաս է հիմնել։

Էսկոբարն օգտագործել է իր հարստությունն ու հայտնիությունը՝ Կոլումբիայի կոնգրեսի անդամ դառնալու համար։

Պաբլո Էսկոբարի վրա կրակեցին ու սպանեցին, երբ նա 44 տարեկան էր։ Որոշ մարդիկ ենթադրում են, որ դա եղել է ինքնավնասում։

Նրա թաղմանը Մեդելինում այցելել է շուրջ 25.000 մարդ, որոնց թվում էին Կոլումբիայի աղքատ մարդկանցից շատերը, ում Էսկոբարն անձամբ գումար էր տվել։
![]()



