Էրդողանը Պեկինից մեկնել է Վաշինգտոն՝ հանդիպելու ԱՄՆ նախագահի հետ, թուրք-ամերիկյան լարված հարաբերությունների մի շարք հարցերի փաթեթով։ Այդ հարաբերությունների օրակարգում են քրդերին զինելու խնդիրը, սիրիական ճգնաժամը, Գյուլենին արտահանձնելու խնդիրը, Իրաքը, Յեմենը, Լիբիան, ՆԱՏՕ-ի ապագան, Իսլամական պետությունն ու ահաբեկչությունը, Մերձավոր Արևելքը, Թուրքիայում վերջին հեղաշրջման փորձն ու դրանում ամերիկյան հետքը, փախստականների խնդիրը և այլն։ Եվ այս ամենի համար Թրամփը Էրդողանին տրամադրել է ընդամենը 21 րոպե։ Իսկ մենք զարմանում ենք, թե ինչու է դրանից հետո Էրդողանը անձամբ հրամայում ծեծել հայ և քուրդ ԱՄՆ քաղաքացի ցուցարարներին։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=10155241491075421&set=a.98218810420.117755.609935420&type=3&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել