Թող ոչ ոք չմտածի, որ հավաքականն ինձանից շատ է սիրում: Մշտապես դիտում եմ տղաների խաղերը` իրենց թիմերում, ամբողջ հոգով ցավալով իրենց համար: Չսիրել հավաքականը նշանակում է չսիրել երկիրը, քանի որ այն մեր երկիրն է ներկայացնում:
Ես կողմ եմ եղել Մինասյանին հեռացնելուն, դեռևս Իռլանդիայի խաղից հետո: Բացատրեմ պատճառները.
1.Կարևորագույն խաղում, երբ թիմը պետք է կենաց-մահու պայքար տաներ, խաղադաշտում է հայտնվում անփորձ Մալաքյանը և տակնուվրա անում ամբողջ խաղը: Հենց նրա սխալից հետո Բերեզովսկին արժանացավ այդ չարաբաստիկ կարմիր քարտին:
2.Երկրորդ դարպասապահ էր հրավիրվել Ա.Պետրոսյանը, որ ավելի անփորձ էր, քան նույնիսկ Մալաքյանը և արդյունքում վերջնականապես հօդս ցնդեցին ԵՎՐՈ-ում խաղալու հույսերը:
Դրանից հետո նոր ցիկլ, Մինասյանը մնաց և շարունակեց նույն մարտավարությամբ, որից հետո, ինչպես տեսնում ենք, պարտությունները հաջորդում են մեկմեկու, իսկ խաղադաշտ են դուրս գալիս ֆուտբոլիստներ, որոնք կրկին անփորձ են և չունեն խաղային պրակտիկա:
Այսքանից հետո, ցավոք, կրկին մեր հույսերն ու երազանքները մնացին անիրականանալի:
Հատվածներ մեջբերեմ Մինասյանի աբսուրդ հարցազրույցից.
-Ես չեմ կարծում, թե որակապես վատ խաղ ենք անցկացրել:
-Ո՞վ է ասել, որ մենք Բրազիլիա ենք գնալու: Ես նման բան չեմ ասել:
-Մեր խնդիրը մեր խաղը կատարելագործելն էր:
-Այս խաղում ով առաջինը գոլ խփեր, նա էլ հաղթելու էր: Մեր սխալի արդյունքում չեխերը խփեցին:
Սրանից աբսուրդ հարցազրույց կյանքումս չէի լսել: Ի՞նչ է նշանակում՝ լավ խաղացինք, կամ ո՞վ է ասել մենք Բրազիլիա ենք մեկնելու: Հավատացեք, սրանք պրոֆեսիոնալի խոսքեր չեն:
Մինասյանը միգուցե հրաշալի մարդ է, սակայն որպես մարզիչ նա իրեն սպառել է և ափսոս է այս ոսկե սերունդը: Շնորհակալ եմ Մինասյանին իր արածների համար, բայց ժամանակն է, որ նա հեռանա, եթե մի թիմ 2 մրցափուլ դուրս է մնում, ապա նրա մարզիչը իրավունք չունի շարունակել աշխատանքը:
Հ.Գ. Մեկնաբանություններ չթողնեն ֆուտբոլից չհասկացողները, հատկապես`աղջիկները: Հարգելի այն ֆուտբոլասերները, ովքեր ասում են, որ իրենք, անկախ ամեն ինչից, հավաքականի կողքին են, թող իմանան, որ մենք նույնպես հավաքականի կողքին ենք, իսկ քննադատել թերությունները նորմալ երևույթ է, որովհետև եթե իրոք սիրում եք հավաքականը, ապա պետք է մեծ ցավ ապրեք այս պարտություններից, և այն, որ արդեն հայտնվում ենք ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակի 100-րդ տեղում, պետք է հասկանանք, որ դա պատիվ չի բերում ո՛չ մեզ, ո՛չ էլ հավաքականին: Եվ պետք չէ անընդհատ մեզ հիշեցնել նախորդ հաջողությունները: Եթե անցյալով ապրեին, ասենք, արգենտինացիները, պետք է մինչև հիմա Մարադոնան խաղար կամ մարզեր Արգենտինայի հավաքականը`առաջնորդվելով այն տրամաբանությամբ, որ հիշել է պետք նախկինը:
Այո, հիշել և գնահատել է պետք, այլ ոչ ներկայի փոխարեն ապրել անցյալով:
Մխիթարյան, Մովսիսյան, Արաս, Մարկոս, Բերեզովսկի.......միշտ չէ, որ այսպիսի հրաշք խաղացողներ են լինելու, մեզ պետք է բարձր որակավորում ունեցող մարզիչ, որը տղաներին կհասցնի իրեց պիկին: