Սա պարզունակ է, բայց էությունն ահա թե որն է. դու քեզ լավ կզգաս այն ժամանակ, երբ ինքդ լավը կլինես: Լա՞վը: Ավելի ճիշտ կլինի ասել` ազնիվ: Ոչ թե քրեական կոդեքսով ազնիվ (ես գերեզման կարող եմ կողոպտել, մահացածի աչքերից պղնձադրամներ վերցնել, եթե փող պետք լինի, որ կյանքս գեղեցկացնեմ), այլ ինքդ քո առաջ լինել ազնիվ:Կարելի է լինել` ով ասես, բայց ոչ վախկոտ, ոչ կեղծավոր, ոչ երկերեսանի, ոչ պոռնիկ: Ավելի լավ է քաղցկեղ, քան անազնիվ սիրտ: Եվ սա կեղծ բարեպաշտություն չէ, այլ հասարակ հաշվենկատություն: Քաղցկեղից կարելի է մեռնել, իսկ սրանց հետ ընդհանրապես հնարավոր չէ ապրել:
Նյութի աղբյուր՝ http://heraditak.blogspot.com/2013/03/blog-post_5613.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել