Ազնավուրը ներկա կլինի «Լա Բոհեմի» պրեմիերայինPanARMENIAN.Net-ը գրում է.

Մայիսի 29-ին, հունիսի 4-ին և 17-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ տեղի կունենա «Լա Բոհեմ» մեկ գործողությամբ բալետային ներկայացման առաջնախաղը:

Մայիսի 29-ին աշխարհահռչակ հայազգի շանսոնյե Շարլ Ազնավուրը ներկա կգտնվի «Լա Բոհեմ» բալետային ներկայացման առաջնախաղին, հայտնում է Panorama.am-ը:

Ներկայացման սցենարի հեղինակն ու բեմադրող խորեոգրաֆն է Ռուդոլֆ Խառատյանը, երաժշտությունը՝ Շարլ Ազնավուրի: Բեմադրության և զգեստների նկարիչն է Աստղիկ Ստեփանյանը:

Գլխավոր դերերում հանդես կգան Գարեգին Բաբելյանը, Անդրանիկ Աբովյանը /Ժան Շարլ/, Տաթևիկ Գրիգորյանը, Կարինա Շիկանյանը /Սյուզետ/:

Թատրոնի գեղարվեստական ղեկավարն է ՌԴ վաստակավոր արտիստ Կոնստանտին Օրբելյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել