Հայաստանը և Կատարը պայմանավորվածություն են ձեռք բերել երկկողմ առևտրաշրջանառության աճին նպաստող քայլեր նախաձեռնելու ուղղությամբ: Հայկական կողմը առաջարկել է ներդրումներ իրականացնել խոստումնալից գյուղատնտեսության, քաղաքաշինության, ճանապարհաշինության և զբոսաշրջության ոլորտներում:
Խոսվել է նաև բարձր տեխնոլոգիաների ոլորտում հնարավոր ներդրումների մասին:
Նախնական պայմանավորվածություններ են ձեռք բերվել նաև հնարավոր երկկողմ տնտեսական ֆորումի անցկացման վերաբերյալ: Հայաստանի և Կատարի առևտրաշրջանառությունը 2016 թվականին աճել է 45.2%-ով: Ինչ վերաբերում է արտահանմանը, ապա ՀՀ-ի դրական ցուցանիշը ավելացել է 3.5 անգամ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել