Ներկայացնում ենք հայմորիտի դեմ կետային մերսում, որը կարելի է ինքնուրույն անել:

Հայմորիտի դեպքում այսպիսի նպատակաուղղված մերսումը հրաշալի թերապիա է, որը կարող է ազատել գլխացավից, խցանումից և այտուցից:

Ազդեցությունն ակտիվ կետերի վրա կարող է վերացնել օրգանիզմի ընդհանուր թունավորումը, նվազեցնել մարմնի ջերմաստիճանը և նույնիսկ արագացնել հյուսվածքների վերականգնման գործընթացը:

  

Ազդեցության կետերը

1. Ճակատի կենտրոն

Ազդեցությունն այդ մասի վրա կօգնի վերացնել մկանային լարվածությունը:

2. Հոնքերի մեջտեղի հատված

Այդ հատվածի նպատակաուղղված մերսումը կազատի գլխացավից և կվերացնի այտուցը:

3. Քթի «թևեր»

Ինտենսիվ ազդեցությունը համաչափ մասերի վրա կարող է վերացնել քթի այտուցը և խցանումը, նաև նորմալացնել շնչառությունը:

4. Այտոսկր

Այսպիսի մերսումը նպաստում է քթանցքերից արտադրության արտազատմանը:

5. Անրակի և կրծոսկրի մեջտեղի հատված

Այդ հատվածի մերսումը կօգնի կոկորդի քերծվածքի և ցավի դեպքում:

6. Գանգի հիմք

Պարանոցի ողերի վրայի հավածի մերսումը գանգի հիմքի մոտ նպաստում է ուղեկցող գլխացավի վերացմանը:

Բոլոր շարժումները պետք է փափուկ և սահուն լինեն: Դրանք կարող են լինել սեղմող, շրջանաձև կամ հարթեցնող: Սեանսն անհրաժեշտ է անցկացնել 10-15 րոպե, օրական առնվազն 3 անգամ, ազդեցության յուրաքանչյուր հատվածի վրա՝ 15-30-ական սեղմում: Բուժման տևողությունը 10-15 օր է:

Քրոնիկական գործընթացի դեպքում թերապիան կարող է մինչև 1 ամիս տևել: Որպես կանոն՝ հակացուցումների բացակայության դեպքում դրական արդյունք ստացվում է արդեն 2-3 սեանս հետո:

Հայմորիտի դեպքում կետային մերսումը նաև հակացուցումներ ունի:

Հակացուցումներ

  1. Ալերգիկ դրսևորումներ, պզուկներ կամ նորագոյացություններ ազդեցության գոտում:
  2. Չի կարելի մերսում անել հայմորոտոմիայից հետո:
  3. Կետային մերսումը հակացուցված է հղիության դեպքում:
  4. Թարախի առկայությունը քթի խոռոչում մարմնի բարձր ջերմաստիճանի համադրությամբ ևս հակացուցում է մերսման համար:
  5. Բարորակ և չարորակ նորագոյացություններ:
  6. Հոգեկան խանգարումներ

Հիշիր, որ նշված կետային մերսումը կարելի է անել միայն բուժող բժշկի նշանակումից հետո:

Կետային մերսումը միշտ համադրվում է դեղամիջոցներով թերապիայի և ֆիզիոթերապևտիկ պրոցեդուրաների հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել