Ըհըն, խաղը խաղացինք, պարտությունը ձևակերպեցինք, ամեն ինչը քննադատեցին ու ստեղ հայտնվեցին պոպուլիզմը, նացիոնալիզմը ու տենց շատ բաներ: Հայտնվեցին գրառումներ, որտեղ ասվում ա, թե քննադատելը սխալ ա, պետք ա մենակ հպարտանալ ու փառաբանել, մեր տղերքը ամենալավն են ու նմանատիպ մտքեր:
Ասեմ. հարգելիներս, խաղը անտանելի վատ խաղացինք, Մինասյանը հիմար սխալներ էր արել հենց մեկնարկայինից սկսած, խաղի ընթացքում ոչ մի ազդեցություն չուներ թիմի վրա ու էս դեռ վերջը չի. սեփական հարկում Չեխիայի պես թիմին 0-3 պարտվում ենք, կանգնում, ասում ա. «Բայց ո՞վ էր ասում, որ մենք պետք ա Բրազիլիա գնայինք, մեր խնդիրը խաղամակարդակը բարձրացնելն էր»: Դե արի ու մի ասա՝ այ Մինասյան ջան, բա էլ ինչու՞ են  մարդիկ իրանց ջարդելով գալիս ստադիոն, ձեզ երկրպագում, ինչու՞ են կոկորդները պատռելով ՀԱ-ՅԱՍ-ՏԱՆ գոռում, հաստատ ոչ նրա, որ դուք ՄԵՐ դաշտում խոշոր հաշվով պարտվեք, ու դու գոնե ներողություն չխնդրես: Խաղամակարդակ եք ուզում բարձրացնեք, հենա իրիկունները տղերքով մի տեղ հավաքվեք, օրինակ՝ մեր բակում, տենց մակարդակ բարձրացրեք, չեմ պատկերացնում ուրիշ հավաքական, որ դաշտ դուրս գա սենց խաղացողներով, սենց ներուժով ու հաղթանակի համար չխաղա, որ խմբից դուրս գալը նպատակ չդնի: Եթե քո կալիբրը ընդամենը լավ խաղամակարդակի ձգտելն ա՝ թող, գնա, քո տեղ թող ավելի վատ մարզիչ լինի, բայց գոնե չի վախենա լուրջ նպատակներից, ինչը դու ես անում: 
Հ.Գ. Չնայած ի՞նչ եմ զարմանում, եթե հարյուրավոր մարդիկ խաղի տոմսը ձեռքերում չեն կարողանում ստադիոն մտնել ինչ-որ մեկի քմահաճույքի պատճառով, ուրեմն էդ ֆեդերացիան էսպիսի մարզիչ էլ պետք ա ունենար ու հենց էսպիսի դատարկ խոսողներով էլ պետք ա պաշտպանվեր: 
Մի հատ էլ Հ.Գ. Ամոթ ա, քանի ուշ չի, ներողություն խնդրեք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել