Քաղաքապետի ընտրությունների հետ կապված. երեկ ընտրության չեմ գնացել, որովհետև կարծում եմ, որ իրականում ընտրություն չկար: Տարոն Մարգարյանին ձայն չէի տալու ոչ թե այն պատճառով, որ ՀՀԿ անդամ է, այլ միայն նրա համար, որ Երևանն, իմ կարծիքով, վերածվել է մեծ արևելյան շուկայի, որտեղ չկա ո՛չ ֆանտազիա, ո՛չ էլ հոգածություն: Գերծանրաբեռնված կենտրոն, լքված արվարձաններ, խայտառակ վատ ճանապարհներ, չնորոգված շքամուտքեր ու ադրենալինի արտադրության հասցնող վերելակներ: Նիկոլին ու Զարուհուն էլ ձայն չեմ տվել, որովհետև իրենց ո՛չ քաղաքի մենեջեր եմ համարում, ո՛չ էլ կառավարչական հմտություններ ունեցող գործիչներ: Ոչ քաղաքական ընտրություն էր, որտեղ կրկին չկար օրակարգ ու ծրագրային բախում: Կրկին վստահ եմ, որ անհրաժեշտ է գաղափարական, օրակարգային տարբերություն թելադրող ուժ...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: