Շախմատից տեղյակները լավ գիտեն, որ եթե մի ստրատեգիա ձախողվում է, այն պետք է փոխել, նույն տրամաբանությամբ՝ եթե գետը վարար է, պետք է այլ ճանապարհ փնտրել, եթե շենքը փլվում է, չպետք է աքլորություն անել ու գլուխ գովալ փլատակների տակ մնալով, եթե շունը կծան է, չպետք է անմիջապես կողքով վախվորած քայլել, եթե թշնամին զենքը ձեռքին կրակում է, ապա խաղաղության քարոզ չպետք է անել, եթե իշխանությունը առանց օֆ անելու «ընտրություն» է գրպանում, ապա եթե մի բռունցք դարձած չես գնում ընտրության, այլ բան մտածի...
Երևանի ավագանու նոր ընդդիմադիր խմբակցությունները, հուսով եմ, որակով ու քանակով ավելի լավը կլինեն, քան մենք էինք, բայց երկրում իրական փոփոխություն անելու համար մեզ պետք են նոր մոտեցումներ, իշխանության սիմետրիկ ու մեզ պարտադրված քարտեզը պետք է մերժել. մեզ ասիմետրիկ գործողություններ են անհրաժեշտ, որին իշխանությունը չի խոչընդոտի մի խումբ ոստիկաններով...
Հիմա էկեք խոստովանենք, որ պայքարի էս փուլն էլ տանուլ տվեցինք՝ անկախ նրանից, թե ովքեր էին խաղացողները, անկախ նրանից, թե ինչպես պարտվեցինք...
Թե ամոթ է, լռեք, մի խոստովանեք, ես ասում եմ, որ պարտվել ենք, բայց դա չի նշանակում, որ իշխանությունը լեգիտիմ է...