1. Ճշմարտությունը փողոցային շան նման է, նրան ծեծում են մտրակներով, իսկ սիրածդ պոռնիկը տաքանում է կրակի մոտ և փչացնում օդը: Ուիլյամ Շեքսպիր

2. Ճշմարտությունը մեր ամենաթանկ հարստությունն է: Եկեք նրա հետ հոգատարությամբ վարվենք: Մարկ Տվեն

3. Ճշմարտությունը երբեմն ճկվում է, բայց չի կոտրվում և դուրս է գալիս ստի երեսը, ինչպես յուղը՝ ջրի երեսը: Միգել Սերվանտես

4. Ճշմարտություն չկա այն մարդու խոսքի մեջ, որն ի վիճակի չէ վերահսկելու իր լեզուն: Մահաթմա Գանդի

5. Շատ ճանապարհներ են դեպի մոլորություն տանում, իսկ ճշմարտություն՝ միայն մեկը, պետք է գտնել միակ ճիշտը: Զորի Բալայան

6. Ով ազատություն և ճշմարտություն չի սիրում, կարող է դառնալ հզոր մարդ, բայց մեծ նա երբեք չի լինի: Վոլտեր

7. Ճշմարտությունը և արդարությունը ամեն ինչից վեր են, քանի որ նրանցից է կախված ազգի մեծությունը: Էմիլ Զոլա

8. Ճշմարտությունը կարող է սպասել, քանի որ առջևում երկար կյանք ունի: Արթուր Շոպենհաուեր

9. Լույսը ծագելիս չքանում է խավարը, իսկ ճշմարտությունը հայնվելիս կորչում է սուտը: Արիստակես Լաստիվերտցի

10. Ճշմարտությունը կանցնի դարեդար, սերնդեսերունդ, կհասնի մինչև աշխարհի վերջին օրվան: Վիլյամ Շեքսպիր

11. Ճշմարտությունը պետք է ասել հավաստի տվյալներով: Անանիա Շիրակացի

12. Ճշմարտությունը հաստատում եմ ես, դա այն է, ինչ ձեռնտու է ուժեղագույնին: Պլատոն

13. Ճշմարտությունը ոտքով է գնում, սուտը՝ թևերով: Ավետիք Իսահակյան

14. Ճշմարտությունն այն է, ինչ դիմանում է փորձով ստուգմանը: Ալբերտ Այնշտայն

15. Ճշմարտասեր հոգին ճշմարտության գլխավոր զենքն է: Ժան-Ժակ Ռուսո

16. Ճշմարտությունը խղճի հաղթանակն է մարդու մեջ: Միխայիլ Պրիշվին

17. Ճշմարտացի մարդը ի վերջո գալիս է այն ընկալմանը, որ ինքը միշտ ստում է: Ֆրիդրիխ Նիցշե

18. Ոչ ժամանակին ազդարարված ճշմարտությունը ավելի վատ է կեղծիքից, ոչ ժամանակին բարձրացված հարցը միայն խճճում ու խանգարում է: Իվան Տուրգենև

19. Ճշմարտությունն օդ է, առանց որի հնարավոր չէ շնչել: Իվան Տուրգենև

20. Կատակից լրջին և լրջից կատակին հեշտությամբ անցնելու հմտությունը պահանջում է մեծ տաղանդ, քան սովորաբար կարծում են։ Կատակը հաճախ ծառայում է իբրև ուղեկից այնպիսի ճշմարտության, որն առանց նրա օգնության չէր հասնի նպատակին: Ֆրենսիս Բեկոն

21. Ճշմարտությունը ժամանակի դուստրն է, այլ ոչ թե հեղինակության: Ֆրենսիս Բեկոն

22. Սուտը ստրուկների և տերերի կրոնն է։ Ճշմարտությունը ազատ մարդկանց կրոնն է: Մաքսիմ Գորկի

23. Ոչ մի մառախուղ չի դիմանում ճշմարտության ճառագայթներին: Ֆյոդոր Դոստոևսկի: 

24. Ճշմարտությունը չունի սահմանված ժամ: Նրա ժամանակը գալիս է հենց այն ժամին, երբ ինքը թվում է անժամանակ: Ալբերտ Շվեյցեր

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել