Ֆուտբոլային կրքերը թեժ էին մարզադաշտում, իսկ ավելի թեժ էին մարզադաշտից դուրս... Խաղը դեռ չսկսված արդեն իսկ միջադեպեր էին գրանցվում մարզադաշտից դուրս... Հրապարակեմ ընկերներիցս մեկի՝ Տաթևիկ Հակոբյանի վրդովմունքը.
- Մենակ Հայաստանում սենց բան կարա լինի` տոմսը ձեռքդ գնում ես, որ քո հավաքականի կողքին լինես, քաջալերես ու տեսնում ես, որ մի խումբ ոստիկաններ կանգնել ու արգելում են մարդկանց ներս մտնել` ասելով, որ մարզադաշտն արդեն լիքն է, և ՎԵՐԵՎՆԵՐԻՑ ասել են դռները փակել (((( Հետո էլ ասում են, թե մենք հայրենասեր չենք … էլ ո՞նց հայրենասեր լինենք, ո՞նց հանդուրժենք էն փաստը, որ ՎԵՐԵՎՆԵՐԸ մեզ դեբիլի տեղ են դրել... Եթե այլևս չկա նստատեղ, ինչի՞ են տոմսեր վաճառում… Թող վաճառեն էնքան տոմս, ինչքան նստատեղ որ կա մարզադաշտում... Թե՞ ՎԵՐԵՎՆԵՐԸ եկել, նստել էին էն մարդկանց տեղը, ովքեր իրենց տոմսերը ձեռքները կանգնել էին դռների առաջ ու փորձում էին պաշտպանել իրենց ոտնահարված իրավունքները (((( իսկ ոստիկանները գոռում ու վիրավորում էին` ասես հոտ էին քշում (((( Խայտառակություն ա, ամոթ աաա. ամոոոոոոթ, ՎԵՐԵՎՆԵՐ, որ չկարողացաք անգամ նորմալ, մակարդակով խաղ կազմակերպել ՁԵՐ ԵՐԿՐԻ ՀԱՅՐԵՆԱՍԵՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ, ովքեր մեեեեեծ հիասթափությամբ, առանց խաղը նայել կարողանալու, թողեցին և հեռացան` երևի ակնկալելով, որ ինչ-որ կերպ կարող են իրենց գումարը ետ ստանալ….. Բայց ես վստահ եմ, որ ոչ ոք պատասխանատվություն չի կրելու այս ամենի համար... ՈՒՂՂԱԿԻ ԶԶՎԵԼԻԱԱԱԱԱԱ ...
Հ. Գ. Հե՜յ, ֆուտբոլի ֆեդերացիայի պարոններ, հերիք չի՞ մարդկանց խաբեք ու «կոտրեք»... Մեկ է, ոչինչ չի փոխվել, ու ոչինչ էլ չի փոխվելու, քանի դեռ ՕԼԻԳԱՐԽԻԱՆ է տիրում ամեն բնագավառում... Ափսոս, հազար ափսոս, որ իմ Հայաստանի Հանրապետությունում քաղաքացին չի կարողանում իր իրավունքները պաշտպանել նույնիսկ ամենաչնչին հարցում...
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/alvina.babayan/posts/4500400198857
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել