Մեր նույնիսկ տեսական դեֆեկտներն արդեն խեղդող են դառնում:
Չմայած կուտակված միլիարդներին ու միլիոններին, ոչ կապիտալիստի ու ոչ էլ կապիտալիզմի հետք չկա երկրում: Հայաստանում ազատ լիբերալ կապիտալիզմը նոնսենս է:
Մենք չենք արտադրում որևէ ժամանակակից ապրանք ու մրցունակ չենք դրսում:
Հետևաբար միակ հնարավորը սեփական արտադրողով ու պրոտեկցիոնիզմի ռեժիմով ձեռնտու արտադրությունների առաջ տանելն է ու մասնագետների աճեցումը:
Էս բանն անելու ռեսուրս ևս չկա, եղած փողատերերը պարզ բանդիտներ են, նրանք չեն կարող որևէ մի բան զիջել, որովհետև մի քանի մոլեկուլ խելք էլ չունեն:
Ղեկավարությունն էլ նույն կարգի մարդիկ են:
Միակ ուղին երկիշխանական մշտական վիճակն է, որ խելքները գլուխը հավաքեն: Ինքնակամ կամ հասկանալով ոչ մի բան չի ստացվելու:
Գողական, սպեկուլյատիվ, ֆինանսական, գռփած կապիտալը արտադրական չի դառնում, պետք է տիրապետող սուբյեկտը փոխվի:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/ara.arutunyan/posts/499548433437564
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել