www.psyhelp.am և www.psyarmenia.com -ից
Մի քանի շաբաթ առաջ ես ինձ սուրճ պատրաստեցի, վերցրի առավոտյան թերթեր և նստեցի ռադիոընդունիչի առջև: Ես պտտում էի ռադիոընդունիչի բռնակը, երբ իմ ուշադրությունը գրավեց մի ծերունու հաճելի ձայնը: Նա ինչ-որ բան էր պատմում «հազար փոքրիկ գնդակների» մասին:
Ես հետաքրքրվեցի, բարձրացրի ձայնը և թիկնեցի բազկաթոռին
«Լավ, - ասաց ծերունին, - կարող եմ գրազ գալ, որ Դուք աշխատավայրում չափազանց զբաղված եք: Երեկ, այսօր, վաղը: Եվ թեկուզև Ձեզ շատ լավ են վճարում: Սակայն այդ գումարով, նրանք գնում են Ձեր կյանքը: Մի վայրկյան մտածեք, թե ինչքան ժամանակ եք անց կացնում Ձեր սիրելիների և մտերիմների հետ: Ոչ մի կերպ չեմ հավատա, որ Ձեզ անհրաժեշտ է այդքան աշխատել, որ ծայրը ծայրին հասցնեք: Դուք աշխատում եք, որ բավարարեք Ձեր ցանկությունները: Սակայն դա մի սատանայական շրջան է՝ որքան փողը շատ է, այնքան շատ ես ուզում և այնքան շատ ես աշխատում, որպեսզի ավել ստանաս: Անհրաժեշտ է ուղղակի մի պահի հարցնել ինքդ քեզ՝ «Եվ իրո՞ք ինձ այդքան անհրաժեշտ է ունենալ ևս մեկ վերնաշապիկ կամ մեքենա»: Եվ այդ առիթով, Դուք պատրա՞ստ ենք բաց թողնել Ձեր դստեր առաջին պարահանդեսը կամ էլ Ձեր որդու ֆուտբոլի խաղը: Թույլ տվեք Ձեզ մի պատմություն պատմեմ, որը իրականում ինձ օգնեց պահպանել և հիշել այն բաների մասին, թե ինչն է կարևոր իմ կյանքում: Եվ նա սկսեց պատմել իր տեսության մասին, որն անվանել էր «հազար փոքրիկ գնդակներ»:
-ը տարի: Հետո բազմապատկեցի 75-ը 52-ով՝ տարվա մեջ եղած կիրակիների թվով, ստացվեց, որ իմ կյանքի ընթացքում կա և լինելու է 3900 կիրակի: Երբ ես հասկացա այդ ամենը, ես արդեն 55 տարեկան էի: Դա նշանակում է, որ մոտ 2900 կիրակիներ արդեն ապրված էին: Եվ ինձ մնացել էր ապրել միայն 1000 կիրակի: Ես գնացի խաղալիքների խանութ, և գնեցի 1000 փոքրիկ պլաստիկե գնդակներ: Ես այդ ամենը լցրեցի մեկ թափանցիկ տարայի մեջ: Այդ օրվանից սկսած, ամեն կիրակի ես այդ ամանից հանում և դեն էի նետում մեկ գնդակ: Եվ ես նկատեցի, որ ամեն անգամ անելով դա ու նկատելով, թե ինչպես է գնդակների քանակը պակասում, ես սկսեցի ավելի ու ավելի շատ ուշադրություն դարձնել այս կյանքի իրական արժեքների վրա: Չկա ավելի սուր միջոց, քան նայելը, թե ինչպես են քչանում քեզ բաց թողնված օրերը:
Հիմա խնդրում եմ լսեք իմ վերջին միտքը, որով ուզում եմ կիսվել Ձեզ հետ, նախքան կգրկեմ իմ սիրելի կնոջը և դուրս կգամ նրա հետ զբոսնելու:
Այսօր առավոտ, ես ամանից հանեցի այնտեղ գտնված վերջին գնդակը... Այսօրվանից սկսած ամեն հաջորդ օրը արդեն իսկ նվեր է ինձ համար: Ես ընդունելու եմ այն երախտագիտությամբ և այդ օրվա ընթացքում ջերմություն և ուրախություն եմ նվիրելու իմ սիրելի և մտերիմ մարդկանց: Գիտե՞ք, ես կարծում եմ, որ դա կյանքն ապրելու միակ եղանակն է: Ես ոչնչի համար չեմ ափսոսում: Շատ հաճելի էր Ձեզ հետ զրուցել, սակայն ես պետք է շտապեմ իմ ընտանիքի մոտ: Հուսով եմ, որ դեռ կխոսենք»:
Ես ընկա մտորումների մեջ: Մտածելու թեմա իրոք կար: Ես որոշել էի այսօր մի կարճ ժամանակով մտնել իմ աշխատավայր՝ մի քանի չվերջացրած գործեր ունեի: Իսկ հետո, որոշել էինք կոլեգաներով գնալ ակումբ: Այդ ամենի փոխարեն ես բարձրացա վերև և նուրբ համբուրելով արթնացրի կնոջս:
- Արթնացիր, սիրելիս: Երեխաների հետ պիկնիկի գնանք:
- Ի՞նչ է պատահել, թանկագինս:
- Ոչ մի արտառոց բան, ուղղակի ես հասկացա, որ վաղուց միասին չենք անցկացրել հանգստյան օրերը: Հա, մեկ էլ ուզում եմ մտնենք խաղալիքների խանութ: Ինձ պլաստիկե փոքրիկ գնդակներ են անհրաժեշտ:
Մայքլ Պարկես «Կախարդական մոտիվ»