Իսկ հիմա ասում եմ մի հատ բան, որից հետո խփել չկա.
Վարդան Մինասյանը պիտի հեռանա հավաքականի մարզչի պաշտոնից։ Դա ընդունված պրակտիկա է՝ մրցաշարը կործանած մարզիչը հեռանում է։ Այլապես, եթե նա զգա, որ անձեռնմխելի է, ֆուտբոլի հետ կլինի նույնը, ինչ անձեռնմխելիության պատճառով եղավ պետության հետ ընդհանրապես՝ ամեն ինչ գնալու է միայն ավելի վատ։ Մենք խայտառակ խաղացինք ընկերական հանդիպումները, խայտառակ խաղացինք բուլղարների ու Մալթայի հետ, միակ լավ խաղն Իտալիայի հետ հանդիպումն էր։ Ֆուտբոլի ապագան պահանջում է պարտվածի հեռանալը։ Նաև նրա համար, որ մյուս եկողը ևս հասկանա՝ թե պարտվի, գնալու է։
Շնորհակալություն Վարդան Մինասյանին անցած հոյակապ մրցաշրջանի համար։ Նա իրոք նոր մակարդակի դուրս բերեց հավաքականը։ Դրա հետևանքն է նաև այն, որ մեր հակառակորդները մեզ շատ լուրջ են ընդունում։ Նրանց դեմ լուրջ թիմ պատրաստելու համար Մինասյանի դասը, ցավոք, բավարար չէ։
Կից նյութը` այստեղ