Կամավորները, ովքեր բալի հյութի ջրով բացված խտանյութ են օգտագործել, կարողացել են երեք ժամում հասնել զարկերակային ճնշման 7 տոկոսով նվազման: Դա բավարար է եղել ուղեղի կաթվածի ռիսկը 38 տոկոսով, իսկ սրտի հիվանդություններինը` 23 տոկոսով նվազեցնելու համար:
Հետազոտության հեղինակները հետեւել են 15 մարդու առողջությանը, որոնց մոտ հիպերտոնիայի վաղ նշաններ են դիտարկվել: Կամավորները կամ մոնմորանսի տտիպ բալի 60-ական մլ խտանյութ են ստացել` 100 մլ ջրով բացած, կամ նույն ծավալի բալի համով պլացեբո:
Հետազոտության արդյունքները, միանշանակորեն, վկայում են բալի խտանյութի արդյունավետության մասին, որն իր ազդեցության ուժով չի զիջել բարձր զարկերակային ճնշման դեմ ավանդական դեղերին: Հետազոտության հեղինակները դա վերագրում են բալի հյութի բուսական տարրերի ազդեցությանը` հիվանդների արյան մեջ պրոտոկատեխինային եւ վանիլինային թթուների ցուցանիշների վրա:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vrezh.osipyan/posts/1215320831923367
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել